Պանթյուրքիստները հիմնել են «Ազերբայջանի ժողովրդի ազատագրության ուսանողական ճակատ» հակաիրանական կազմակերպությունը
Նոր ուսումնական տարվա սկսզբին պանթյուրքիստ գործիչները իրանցի թյուրքախոս ազերիներով բնակեցված նահանգների համալսարաններում հակաիրանական գործունեություն ծավալելու նպատակով «Ազերբայջանի ժողովրդի ազատագրության ուսանողական ճակատ» (ԱՄԱՋ) անվամբ խմբավորում են հիմնել:
Այդ մասին հայտնում է իրանական «աթինյուզ.քոմ» կայքը:
Համաձայն տեղեկատվության` մինչ սույն հակաիրանական խմբավորման հիմնումը` Իրանի անվտանգության ուժերը հյուսիսային` իրանցի թյուրքախոս ազերիներով բնակեցված նահանգներում, կասեցրել էին հակաիրանական գաղափարախոսություն կրող մի շարք կազմակերպությունների գործունեությունը:
Հիշեցնենք, որ վերջերս արտերկրում գործող ադրբեջանական կազմակերպությունները հիմնեցին «Հարավային Ադրբեջանի ազատագրության ազգային ճակատ» կառույցը, որի նպատակն է` ընդդեմ Իրանի կենտրոնական իշխանության, համագործակցել Իրանի հյուսիսային նահանգներում ապրող, հակակառավարական գործունեությամբ զբաղվող իրանցի թյուրքախոս ազերիների հետ:
Իրանական «սուլդոզ.իռ» կայքի հաղորդմամբ`պանթյուրքական կազմակերպությունները արտաքին ուժերի օժանդակությամբ հրատարակել են «Ազերբայջանի պատմական ժառանգություն» վերնագրով գիրքը, որը մտադիր են տարածել իրանական Արևելյան Ազերբայջան, Արևմտյան Ազերբայջան, Արդեբիլ և Զենջան նահանգներում` տեղի իրանցի թյուրքախոս ազերիներին հրահրելով վերոնշյալ տարածքներում անկախ պետություն հիմնել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը