ՀՀ վարչապետն ու նրա ղեկավարած պատվիրությունը ճանաչողական այց է կատարել Պեկինի «Փակ քաղաք» պալատական թանգարան
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նրա գլխավորած պատվիրակությունն այսօր առավոտյան ճանաչողական այց է կատարել Պեկինի «Փակ քաղաք» պալատական թանգարան, ծանոթացել շուրջ հինգ հարյուր տարի կայսրերի կեցավայր, ինչպես նաև Չինաստանի արարողակարգային և քաղաքական կենտրոն հանդիսացած այս համալիրին։
Ըստ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, այսօր` երեկոյան, նախատեսված է վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ՉԺՀ առաջին փոխվարչապետ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Լի Կեցյանի հետ։
Ուշ երեկոյան ՀՀ վարչապետն ու նրա գլխավորած պատվիրակությունը Պեկինից կմեկնեն Շանհայ, որտեղ սեպտեմբերի 21-ին «Շանհայ Էքսպո» կենտրոնում կմասնակցեն Ազգային օրվա միջոցառմանը, կունենան մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Շանհայի քաղաքապետ Հան Ժենեինի հետ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Չինաստան է մեկնել նախօրեին: Նրա գլխավորած պատվիրության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան