Մեքենայով բարձրացել են Արագած լեռան գագաթ և չեն վերադարձել
Այսօր գրեթե լուսադեմին, ժամը 05.55-ին Փրկարար ծառայությունում ահա¬զանգ է ստացվել, որ Երևանի Վրթանես Փափազյան 57 հասցեի բնակիչներ` 1960 թ. ծնված Ա., 1992 թ. ծնված Ս. և 1993 թ. ծնված Շ. Դանիելյանները սեպտեմբերի 21-ին «Լենդ Ռովեր» ավտոմեքենայով բարձրացել են Արագած լեռան գագաթը, և ժամը 20.30-ից նրանց հետ չի հաջողվում կապ հաստատել:
Ժամը 06.30-ին դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և սկսել որոնողական աշխատանքները:
Արտակարգ ալիքից տեղեկացնում են, որ որոնումների արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը