ԱԺ նախագահն առաջարկել է Հայաստանում անցկացնել կովկասյան տարածաշրջանի երկրների համայնքների կոնֆերանս
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի (ԵՏԱ) պատվիրակությանը` ասամբլեայի նախագահ Միշել Սաբբանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում է եղել նաև ԵԽԽՎ անդամ, Ֆրանսիայի խորհրդարանի հայ –ֆրանսիական բարեկամական խմբի փոխնախագահ Ռենե Ռոուքեն:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, իր ողջույնի խոսքում Հ.Աբրահամյանը, նախ, գոհունակությամբ փաստել է Հայաստանի ու Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել էլ ավելի նպաստելու դրանց ամրապնդմանը` բոլոր բնագավառներում:
Ինչին Մ.Սաբբանը պատասխանել է, որ շրջանների միջև փորձի, կարծիքների փոխանակումը նպաստում են ժողովուրդների փոխըմբռնմանն ու մերձեցմանը և հույս հայտնել, որ արդեն այս տարվա նոյեմբերին Ստամբուլում կայանալիք վեհաժողովի ժամանակ Հայաստանի համայնքները ևս կանդամակցեն իրենց կազմակերպությանը:
Այս կոնտեքստում նա ընդգծել է, որ տեղյակ է, որ ՀՀ ԱԺ նախագահը քաջատեղյակ է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքից , ինչին Հ.Աբրահամյանն արձագանքել է, թե կարևոր է համարում ՏԻՄ-երի ու տարածաշրջանների համագործակցության գաղափարը, իսկ Հայաստանի համայնքների անդամակցությունը ԵՏԱ-ին կնպաստի ՏԻՄ-երի կառույցի ամրապնդմանը, միջհամայնքային և միջշրջանային համագործակցությանն ու առկա խնդիրների համատեղ լուծմանը:
«Կարևոր եմ համարումՏԻՄ-երին լայն լիազորություններով օժտելը և համայնքների ուժեղացումը»,- իր խոսքում նշել է ԱԺ նախագահը:
Հանդիպման վերջում Հ.Աբրահամյանն առաջարկել է ԵՏԱ-ի շրջանակներում Հայաստանում անցկացնել կովկասյան տարածաշրջանի երկրների համայնքների կոնֆերանս:
Նշենք, որ Եվրոպական տարածաշրջանների ասամբլեային անդամակցում են եվրոպական 33 երկրների 270 շրջաններ և 16 միջռեգիոնալ կազմակերպություններ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը