Թուրքերը վերանորոգում են Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին
Թուրքերը սկսել են վերանորոգել ևս մեկ հայկական եկեղեցի` Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխաող պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Հայրունին:
Նրա խոսքով, թուրքիայի կողմից հայկական եկեղեցիների վերանորոգման թե քաղաքական, թե տնտեսական շարժառիթները միանգամայն ակնհայտ են: «Թուրքիան այսօր հարկադրված է հրաժարվել հայկական ամեն ինչի հանդեպ մշտապես հերքողական կեցվածքից, քանի որ ցանկանում է գնալ այնպիսի քայլերի, որոնք կստվերեին Հայոց ցեղասպանության ժխտման և հայ- թուրքական սահմանի բացման հարցում իր որդեգրած քաղաքականությունը, բացի այդ Թուրքիան ցանկանում է բարձրացնել իր իմիջը արևմուտքում»,- հավելեց բանախոսը:
Ա. Հայրունին հայտնեց, որ Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգման մասին պաշտոնական հայտարարությունը կատարվել է դեռևս արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի կողմից անցյալ տարվա հոկտեմբերի 30-ին: «Այն որ Թուրքիան ունի տնտեսական նախանձախնդրություն հայկական եկեղեցիների վերականգման հարցում, դա էլ է ակնհայտ»,- ասաց Աշոտ Հայրունին:
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխաող պ.գ.թ. Քրիստինե Մելքոնյան էլ նշեց, Թուրքիայում այսօր մեծ թափ է ստացել հայկական եկեղեցիների նորոգման գործընթացը: «Այս կերպ թուրքերը փորձում են զարգացնել իրենց երկիր տնտեսությունը, ինչպես նաև զբոսաշրջության միջոցով աշխուժացնել իրենց տնտեսությունը: Օրինակ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում մատուցված պատարագից հետո Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը հայտարարել է, որ 6 արտասահմանյան ընկերություններ առաջարկել են Վանում ներդրումներ կատարել, իսկ, թե որքանով է դա ճիշտ, մենք այն չեն կարող ասել:
Ըստ Ք. Մելքոնյանի, թուրքերը հայկական եկեղեցիները վերանորոգելով և զարգացնելով զբոսաշրջությունը նպաստում են, որ իրենց երկրում արտասահմանյան ընկերությունները ներդրումներ կատարեն:
Աշոտ Հայրունին հայտնեց, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին միջին արևելյան տարածքներում գտնվող ամենամեծ հայկական եկեղեցին է, որտեղ տեղավորվում է ավելի քան 2 հազար մարդ: Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին ուներ 7 խորան, որոնցից այժմ պահպանված են միայն 3-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան