Փ. Բյուլբյուլօղլին կողմնակից է հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհին
«Ազգ»-ին տված հարցազրույցում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը. «Ներկայումս կողմերը դժվարությամբ, քայլ առ քայլ շարժվում են միմյանց ընդառաջ: Եվ դա հուսադրում է: Ինչպես էլ իմ հանդեպ վերաբերվեն հակամարտության ռազմական լուծման կողմնակիցները, ես կմնամ խաղաղ ճանապարհի հետեւողական կողմնակից:
Տարիների ընթացքում էլ ավելի է ամրապնդվել իմ կարծիքը, որ աշխարհում ոչ ոք մեր փոխարեն չի լուծի մեր հարցերը: «Օտար քեռու» օգնության վրա հույս դնելը պարզապես միամտություն է: Կարեւոր չէ` որոշակի երկրները մո՞տ են մեր տարածաշրջանին, թե՞ ոչ: Դրանցից յուրաքանչյուրն ունի սեփական շահեր, իսկ մեր ժողովուրդները ունեն իրենց շահերը»: