Գյուլի հետ զրուցելու պահին Հիլարի Քլինթոնը սկսել է դիմահարդարվել
Թուրքական մամուլում մեծ աղմուկ է բարձրացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելային 65-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Թուրքիայի նախագահի և Ամերիկայի միացյալ նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպման շուրջ:
Ըստ թուրքական «CnnTurk» (Սի էն էն թուրք) լրատվական ծառայության` հանդիպումը եղել է կարճատև և այսպես ասած` ոտքի վրա: Բանն այն է, որ Գյուլի կողքին կանգնած Հիլարի Քլինթոնը զրույցի ժամանակ պայուսակից հանել է փոքրիկ հայելի և անսպասելիորնե սկսել դիմահարդարվել:
Թուրքական մամուլի բնորոշմամբ` այդ կերպ ԱՄՆ պետքարտուղարը շոկի մեջ է գցել Թուրքիայի նախագահին, ով փաստորեն շփոթահար ու անհարմար դրության մեջ է հայտնվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները