Ուժգին երկրաշարժ Իրանում
Այսօր Իրանում 5,9 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում է Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:
Ըստ հաղորդման, երևանյան ժամանակով ժամը 16:22-ին Իրանի տարածքում Քավերուն քաղաքից 15 կմ դեպի արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտոնում կազմել է ութ բալ:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան