Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության վերաբերյալ նիստ Թեհրանում
Հոկտեմբեր ամսին Թեհրանում կկայանա Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության վերաբերյալ նիստ: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հետ հարցազրույցում նշել է Իրան-Հայաստան բարեկամական միության ղեկավար Միր Ղասեմ Մոումենին:
Իրան-Հայաստան բարեկամական միության ղեկավարը տեղեկացրել է, որ վերոնշյալ նիստին կմասնակցեն Մեջլիսի տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամներ, Թեհրանի և Իրանի այլ նահանգների առևտրական պալատների պատասխանատուներ, Հայաստանում գործող իրանցի գործարարներ և ներդրողներ, Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը և Հայաստանի դեսպանության տնտեսական հարցերով պատասխանատուն:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները