Հայաստանի բանակի մարտական ոգին շարունակում է բարձր մնալ. Թերություններն ընդհանուր են
Հայկական բանակում առկա թերություններն ընդհանուր ենՀայաստանի բանակի մարտական ոգին շարունակում է բարձր մնալ, համապատասխան կառույցները բանակն ավելի հզորացնելու, ուժեղացնելու ուղղությամբ շարունակում են քայլեր իրականացնել: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):
Նա նշեց, որ հայկական բանակում կան թերություններ, բայց դրանք ընդհանուր են, բնորոշ նաև այլ երկրների բանակներին: «Չպետք է թաքցնենք մեր խնդիրները, անհրաժեշտ է խոսել այդ մասին, պայքարել դրանց դեմ, լուծել, ինչն էլ անում են մեր համապատասխան ստորաբաժանումները: Պետք է խոսել հենց դրանց մասին, այլ ոչ միայն բացասական երևույթների»,- ասաց նա` հավելելով, որ բանակում բարեփոխումները բնական հունով են ընթանում, իսկ պաշտպանության նախարարությունը էլ ավելի է խստացրել իր քայլեր` կարգ ու կանոն հաստատելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան