Ադրբեջանի կողմից արվող յուրաքանչյուր քայլ նախապես մշակված է. Ա. Տեր-Թադևոսյան
«Այն, ինչ կատարվում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, պատահական երևույթ չէ: Դրանք բոլորը նախապես պլանավորված են լինում ադրբեջանցիների կողմից, իսկ նպատակն էլ` ներքին քարոչզությունն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով վերջին շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբերի հարձակումների մասին, ասաց Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):
Ըստ նրա, Ադրբեջանի կողմից արվող յուրաքանչյուր քայլ նախապես մշակված է: «Ադրբեջանում հասարակությունը եռում է, այսինքն` Իլհամ Ալիևն այժմ խնդիր ունի` հանգստացնել երկրի ներսում առաջացող խմորումները: Խախտելով հրադադարի ռեժիմը, կազմակերպելով դիվերսոն հարձակումներ, ինչպես նաև հորինելով շատ իրադարձություններ` իրականում բոլորն էլ քարոզչական նպատակներ են հետապնդում` պահել եռացող զանգվածներին` «տեսեք, ես հայեր ունեմ, հայերի հետ եմ հարցերս լուծում, ես նրանցից չեմ վախենում»»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը