Նախկին ոստիկանապետի վթարի ենթարկված մեքենան ճանապարհային ոստիկանները տեղափոխել են տուգանային հրապարակ
Այսօր կեսօրին ավտովթար է տեղի ունեցել Հայաստանի տնտեսագիտական համալսարանի մոտակայքում Ալեք Մանուկյան-Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, որի ժամանակ միմյանց են բախվել Mitsubishi Pajero և Nissan մակնիշների մեքենաները:
Ինչպես դեպքի վայրից Panorama.am-ին հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Nissan մակնիշի մեքենան ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի ծառայողական մեքենան է եղել`001 ՏՏ 03 համարանիշով:
Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված տեղազննությունից հետո ճանապարհային ոստիկանները մեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ, չնայած այն բանին, որ Nissan-ի ղեկին եղած Հայկ Հարությունյանի օգնական Կամո Շաբոյանը փորձել է այնպես անել, որ մեքենան չտեղափոխեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան