Քաղաքական 13:00 30/09/2010

Այժմ Օբաման կարող է Բրայզային փոխարինել Բաքվում ԱՄՆ դեսպանի մի նոր թեկնածուով

Անսպասելի մի դեպք պատահեց Մեթյու Բրայզային` Բաքու մեկնելու ճանապարհին: Սպիտակ տան և Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հավաստիանալով, որ նա է լինելու ԱՄՆ հաջորդ դեսպանն Ադրբեջանում, նա Վաշինգտոնի իր տունը վարձով էր տվել ու կապել ճամպրուկները` օդի մեջ արդեն զգալով նավթի ու գազի հոտը:
Բրայզան հուզմունքից կարծես թե մոռացել էր, որ Արցախյան հակամարտության գծով ԱՄՆ միջնորդ եղած ժամանակ իր անպատասխանատու հայտարարություններով ու գործունեությամբ հակադրվել էր Վաշինգտոնի իր որոշ գործընկերներին ու այլոց Կովկասում:

Ավելի քան մեկ տարի առաջ, երբ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը թափուր էր մնացել, Վաշինգտոնում Բրայզան հանդգնաբար բոլորին ասում էր, որ ուզում է, ավելի շուտ պատրաստվում է դառնալ ԱՄՆ հաջորդ դեսպանն Ադրբեջանում: Նա անմիջապես խոչընդոտի բախվեց, երբ Ալիևը Սպիտակ տանը տեղեկացրեց, որ գոհ չէ թե Օբամայի վարչակազմի` Կովկասում վարած քաղաքականությունից, թե ինքնակոչ հրաշամանուկից:

Ադրբեջանը դժգոհ էր, քանի որ, նախ` Միացյալ Նահանգները և Բրայզան Թուրքիային դրդում էին բացել Հայաստանի հետ սահմանը` առանց Արցախյան հակամարտության մեջ որևէ առաջընթացի, երկրորդ` Կոնգրեսը ևս 10 մլն դոլար էր հատկացրել Արցախին, չնայած Բաքվի խիստ առարկություններին, և երրորդ` Հայաստանի նախագահը հրավիրվել էր Վաշինգտոնում կայացած 47 երկրների Միջուկային անվտանգության գագաթաժողովին, իսկ Ալիևը` ոչ:

Բրայզան հակառակորդներ ուներ նաև Օբամայի վարչակազմում: Մի քանի ամիս Բրայզայի թեկնածության շուրջ Վաշինգտոնի պաշտոնյաների շրջանում տեղի ունեցած ներքին վեճերից հետո, մայիսին Օբաման վերջապես նրա անունը ներկայացրեց Սենատին որպես ԱՄՆ հաջորդ դեսպան Ադրբեջանում: Կարճ ժամանակ անց Օբաման Բաքու գործուղեց կաբինետի երկու բարձրաստիճան պաշտոնյաների` պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` Ալիևին համոզելու և Բրայզայի առնչությամբ անհրաժեշտ հավաստիացումներ տալու համար:

Հուլիսին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Բրայզայի թեկնածության վերաբերյալ լսումների ընթացքում որոշ սենատորներ սուր հարցեր ուղղեցին նրան` Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդ աշխատած ժամանակ նրա հայտարարությունների ու գործունեության վերաբերյալ: Նրանք լուրջ խնդիրներ առաջ քաշեցին նաև շահերի հնարավոր բախման վերաբերյալ` կապված նրա կնոջ և նվերների հետ, որոնք հարսանիքի առիթով զույգը հավանաբար ստացել էր Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից: Սենատորներ Բարբարա Բոքսերը, Ռոբերտ Մենենդեսը, Ռաս Ֆայնգոլդը, Հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին և դեմոկրատների մեծամասնության ղեկավար Հարի Ռիդը բավարարված չէին Բրայզայի թերի և խուսափողական պատասխաններից, չնայած բազմաթիվ գրավոր հարցումներին: Դա ոչ մի լավ բան չէր խոստանում նրա դիվանագիտական փառասիրությանը, քանի որ հինգ սենատորներն էլ դեմոկրատներ են, որոնք սովորաբար սատարում են դեմոկրատ նախագահի կողմից առաջարկված ցանկացած թեկնածուի:

Օգոստոսի սկզբին սենատոր Բոքսերը` հիասթափված Բրայզայի անկատար պատասխաններից, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին խնդրեց հետաձգել նրա թեկնածության քվեարկությունը: Վեցշաբաթյա հետաձգումից հետո, երբ սեպտեմբերի 21-ին Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը հաստատեց Բրայզայի թեկնածությունը, սենատորներ Բոքսերին ու Մենենդեսին այլ բան չէր մնում անելու, քան «առկախում» դնել` կանխելու Սենատի լիագումար նիստին նրա թեկնածության վավերացումը: Լուրջ մտահոգություններ արտահայտելով այս վիճելի թեկնածուի արժանիքների առնչությամբ, երկու սենատորները դիմեցին կրկնակի «առկախում» դնելու հազվադեպ պրակտիկային` սառեցնելով նրա թեկնածության հաստատումն ամենաուշը մինչև հաջորդ տարվա հունվար, երբ նոր ընտրված Սենատը կսկսի իր նստաշրջանը: Հետագայում Օբաման պետք է որոշի կամ կրկին ներկայացնել Բրայզայի անունը կամ նոր թեկնածու առաջադրել:

Նախագահը մինչև հունվար «միջնստաշրջանային նշանակում» կատարելու հնարավորությունն ունի: Նա կարող է Բրայզային Ադրբեջանում դեսպան նշանակել առանց Սենատի հաստատման, երբ Սենատը գտնվում է արձակուրդում: Սակայն այս բացառիկ քայլը քիչ հավանականություն ունի, քանի որ երկու անպատեհություններ կան, նախ` այն կխոչընդոտի Բրայզայի դիվանագիտական պարտականությունների կատարմանը, որովհետև նա չի վայելի Միացյալ Նահանգների Սենատի վստահությունը, և երկրորդ` Նախագահի ու սենատորների միջև լուրջ հակադրություն կստեղծվի, քանի որ վերջինները կզրկվեն «խորհուրդ և հավանություն տալու» իրենց սահմանադրական լիազորությունից:

Օբամայի համար լավագույն տարբերակը Բրայզայի թերի թեկնածությունից հրաժարվելն ու ավելի հարմար թեկնածու առաջադրելն է, որը կարող է շուտով հաստատվել Սենատի կողմից: Նման քայլով կարագանա Ադրբեջան ԱՄՆ հաջորդ դեսպանի գործուղումը` 15-ամսյա բացակայությունից հետո: Իսկ հունվարին` Նախագահի կողմից Բրայզայի թեկնածության երկրորդ անգամ առաջադրումը կհետաձգի Ադրբեջանի դեսպանի նշանակումը ևս մի քանի ամսով:

Տեսնելով, որ իր հրաշամանուկը լուրջ դժվարությունների մեջ է, Wall Street Journal թերթը` նեոպահպանողականների և նավթի ու գազի լոբբիների պատվարը, Հանձնաժողովի քվեարկության նախօրեին մի չարամիտ խմբագրական հրապարակեց սենատոր Բոքսերի և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի դեմ` փորձելով վախեցնել Բրայզայի հակառակորդներին: Իսկ «առկախում» դնելուց հետո Washington Post թերթն ավելի նողկալի խմբագրական հրապարակեց ընդդեմ սենատորներ Բոքսերի ու Մենենդեսի և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի:
Այս լկտի հարձակումները ճիշտ հակառակ ազդեցությունն ունեցան. դրանք ակամա նպաստեցին բարձրացնելու Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի հայ համայնքի քաղաքական ազդեցությանը Վաշինգտոնում:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:00
Պայքարը շարունակվում է ավելի ընդգրկուն, ավելի համակարգված և ավելի թիրախային. Բագրատ Սրբազան
«Ժամը հասել է, մարդիկ ոտքի են կանգնում և պայքարը շարունակվում է ավելի ընդգրկուն, ավելի համակարգված և ավելի թիրախային»,- Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Առաջիկա օրերին ծրագրում ենք այցելել մարզեր․ Բագրատ Սրբազան
Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին Բագրատ Սրբազանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին ծրագրում են այցելել շրջաններ, նաև այն տարածքները, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Վստահեցնում եմ՝ էս շարժումը ոչ մեկի հետ կապ չունի․ Բագրատ Սրբազան
«Հունիսի 12-ը նույն «Մարտի 1» է մեր կյանքում, ուղղակի այն մարդն էր բացակայում բեմից, որն ասում էր՝ երկաթներ վերցրեք,...
Աղբյուր` Panorama.am
21:20
Սա Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը, թե նման որոշում կայացնելը...
Աղբյուր` Panorama.am
20:50
Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա կինը՝ Արփի Հարությունյանը։ «Աբրահամին դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:43
Միայն ընդիմության մասնակցությամբ նիստը չի կարող կայանալ․ Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է․ «Ես այսօր ֆիզիկապես չկարողացա մասնակցել ԱԺ նիստին, թեև իմ այդ գրանցումից բան չէր...
Աղբյուր` Panorama.am
20:29
Սրանք ժամանակի վրա են խաղում․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների մասին
Իշխանական պատագամավորները հերթական անգամ փախան։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՝...
Աղբյուր` Panorama.am
20:17
Որևիցե մեկն իրավունք չունի թիրախավորել արցախցիներին․ Գառնիկ Դանիելյան
Մենք այս պայքարի այլընտրանքը չունենք։  Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին ասաց  «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:58
Մտահոգիչ է, որ այս պահի դրությամբ չկա ձերբակալված որևէ ոստիկան․ Հարությունյան
Այս օրերին 27 ձերբակալված անձիք ազատ արձակվեցին։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:47
Հունիսի 12-ն անջնջելի խարան է այս ստախոս իշխանությունների ճակատին․ Բագրատ Սրբազան
«Մեր հավատամքն է՝ ճշմարտության պայքարը։ Այս շարժումն ավելին է, քան սոսկ աթոռի փոփոխությունը։ Դա բաղադրիչ մասն է, կարևոր մասը, բայց...
Աղբյուր` Panorama.am
19:32
Էս մարդիկ 5000 երեխու գլուխ են կերել, ինչի մասին է խոսքը․ Լևոն Քոչարյան
«Դուք բոլորդ էլ ինձ լավ գիտեք, նաև գիտեք, որ ոչ մի ախրանիկ էլ չունեմ։ Ուղղակի շարժմանը չվնասելու համար, չեմ մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
19:15
Դատական գործընթացներ ենք սկսելու․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
«Մինչև երեկ գիշեր դեռ դատական բժիշկ չէր այցելել։ Սա ինչի՞ մասին է խոսում։ Նրանք փորձում են ամեն կերպ խուսափել։ Նրանք պետք է թարմ վիճակում...
Աղբյուր` Panorama.am
19:01
Մենք ձևական բաներով չենք զբաղվում․ Սիմոնյանը՝ ՔՊ-ական պատգամավորների չներկայանալու մասին
«Նրանք բերել են հայտարարության նախագիծ, ուղերձ։ Ինչո՞ւ պետք է մենք ուղերձ ընդունեինք։ Մեր ժողովուրդը գործող վարչապետին մեծագույն...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արտահերթ նիստը չկայացավ՝ քվորում չապահովելու պատճառով
ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը։ Օրակարգում մեկ հարց է ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից...
Աղբյուր` Panorama.am
18:36
Քաղաքացիները հավաքվում են Բաղրամյան պողոտայում՝ հանրահավաք է լինելու․ ՈՒՂԻՂ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Բաղրամյան պողոտայում է: Քաղաքացիները ևս հավաքվում են...
Աղբյուր` Panorama.am
18:20
Պտտահողմ և ուժեղ կարկուտ Ստեփանավանում
Ստեփանավանում  հորդառատ անձրև և ուժգին կարկուտ է տեղացել։ Կարկուտի չափսերը օգտատերերը համեմատում են հավկիթի չափերի հետ։ Համացանցում...
Աղբյուր` Panorama.am
17:59
Նախատեսվում է ավտոբուսի առանձնացված գծերով կապել 12 վարչական շրջանները
Երևանի ու Ֆրանսիայի Իլ  դը Ֆրանսի միջև համագործակցության ծրագրերով ուսումնասիրվել է Երևանի հասարակական տրանսպորտի երթուղային  ...
Աղբյուր` Panorama.am
17:54
ԱՄՆ-ից Հայաստան տուրիստական հոսքերը կրճատվել են ավելի քան 2 անգամ
Մտահոգիչ են զուտ զբոսաշրջության տվյալները, որոնք ներկայացնում են Հայաստան որպես տուրիստ ժամանածների և մեկնածների տարբերությունը:  Տնտեսագետ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Դավիթ Անանյանը՝ ընդդիմությանը. Որոշե՞լ եք կրկին պահպանել ձեր մանդատները, ինչի՞ համար
«Ձեր խոսքերը խրոխտ ու բարձր են հնչելու, բայց դատարկ դահլիճի արձագանքը ընդգծելու է ձեր խոսքերի ու ջանքերի անիմաստ և ապարդյուն լինելը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Երևանի ու Թբիլիսիի միջև գնացքների երթևեկությունը վերականգնվել է
Երևանի ու Թբիլիսիի միջև գնացքների երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնել են Georgian Railway-ի ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:25
Երևան-Բաթում գնացքը կսկսի գործել հունիսի 24-ից
Երևան-Բաթում գնացքը կսկսի գործել հունիսի 24-ին։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին երկուշաբթի հայտնել է «Հարավկովկասյան...
Աղբյուր` Panorama.am
17:08
Կառավարության հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ և Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք՝ ժամը 18․30-ին
ԱԺ արտահերթ նիստում քննարկվելիք ուղերձն ու հարակից փաստաթղթերը
Աղբյուր` Panorama.am
16:54
Հունիսի 21-ին ԱԺ-ում ՀՀ-ի ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով լսումներ կլինեն
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց հունիսի 21-ին ԱԺ–ում Հայաստանի Եվրամիության անդամակցության...
Աղբյուր` Panorama.am
16:37
Իշխանության մեջ հավաքված օտարերկրյա գործակալները այդ երբվանի՞ց ավելի շատ ձայն ունեն, քան Եկեղեցին. Հրանտ Միքայելյան
Նիկոլ Փաշինյանը Սրբազան շարժումը որակեց «Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտայի շարժում», այն դեպքում, երբ Բագրատ Սրբազանը պարբերաբար...
Աղբյուր` Panorama.am
16:28
Քաղաքագետ. Իշխանությունն առաջնորդվել է «Մարդ լինի, հոդված» կգտնվի արատավոր սկզբունքով
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մի քանի ակնահայտ փաստեր է հրապարակել ու եզրակացություն արել. «Հունիսի 12-ի իրադարձությունների մասով...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին անվանել է «Ստի կայսրություն»
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի ցանկության մասին Ջո...
Աղբյուր` Panorama.am
15:44
Մասսայական թունավորում Մոսկվայում. Մի քանի տասնյակ մարդ հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Մոսկվայում ավելի քան 120 մարդ բոտուլիզմի նշաններով դիմել է բուժօգնություն ստանալու համար։ Նրանցից 55-ի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր Եռաբլուրում ամոթով ենք կանգնած. Բագրատ Սրբազան
14:36 17/06/2024

Այսօր Եռաբլուրում ամոթով ենք կանգնած. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}