Շվեյցարական դատարանը պատժել է ցեղասպանությունը հերքած թուրքերին
Շվեյցարիայում ժողովի ժամանակ իրենց հրապարակային ելույթում Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ անվանած ազգությամբ թուրք Ալի Մերջանն ու իր երկու ընկերները ենթարկվել են քրեական պատասխանատվության` «Շվեյցրաիա-Հայաստան» միության նախագահ Սարգիս Շահինյանի կողմից ներկայացրած հայցի հիման վրա:
Մերջանն ու մյուս արկածախնդիրները դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել «Ռասիսմը կանխելու մասին օրենքը» խախտելու մեջ:
Սահմանվել է պատիժ 150 օրվա բանտարկություն և 30 հազար շվեյցրական ֆրանկի տուգանք: Վճիռը բողոքարկած թուրքերի Վճռաբեկ դատարանի կարգավիճակ ունեցող Շվեյցարիայի դաշնային դատարանը հաստատել է սահմանված պատժի օրինականությունը: Ալին և ընկերները, ըստ թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվամիջոցի, մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության հերքումը Շվեյցարիայում համարվում է քրեորեն հետապնդելի արարք: