«Ազադլիգ». «Ադրբեջանի իշխող կուսակցության երկու թեկնածուներ ընտրողներին փող են բաժանում»
«Ազադլըգը» գրում է, որ «Ենի Մուսավաթ» թերթն իր երեկվա համարում հայտնել էր իշխող կուսակցության թեկնածուների` ընտրողների ստորագրությունը փողով գնելու մասին: Բաքվի Նիզամի շրջանի թիվ 25, Նիզամի 2 և թիվ 24 Նիզամի 1 ընտրական շրջանների` նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում Ադրբեջանի կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) թեկնածուներ Սադագաթ Վալիևան և Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Ադուլլաևն արդեն սկսել են փող բաժանել ընտրողներին` իրենց օգտին քվեարկելու համար:
Թերթի փոխանցմամբ, վերջիններս գործադիր իշխանության աջակցությամբ, շրջանում գործող պոլիկլինիկաների, հիվանդանոցի և Նավթի պետական ընկերության (SOCAR) նախագահի մարդկանց մասնակցությամբ ընկերությանը պատկանող շենքերից մեկում ճաշկերույթ են անցկացրել «ստորագրատուների» համար և փող բաժանել նրանց:
«Ենի Մուսավաթ»-ի փոխանցմամբ, միջոցառման ժամանակ կազմակերպիչները ներկաներին հաճախակի հիշեցրել են, որ ճաշկերույթը կազմակերպվել է պատգամավորության թեկնածուներ Սադագաթ Վալիևային և Ռովնագ Աբդուլլաևին աջակցելու համար: Թերթը հայտնել է, թե առաջին դեպքը չէ, որ իշխանության թեկնածուները ստորագրություն հավաքելու համար կաշառում են ընտրողներին:
«Մուսավաթ» կուսակցության դիվանի անդամ Գյուլաղա Ասլանլըն թերթին հայտնել է, որ նման փաստերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելու համար ձեռքում ունեցած փաստարկներին իրենք կավելացնեն նաև կաշառման փաստն ապացուցող լուսանկարներ և, հնարավորության դեպքում, նաև տեսանյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը