ՊԲ մամուլի խոսնակը խորհուրդ է տալիս` « Հիմք ընդունել միայն հետաքննական մարմինների տրամադրած տեղեկատվությանը»
«Միջադեպի հետ կապված առայժմ հետաքննություն է տարվում, իսկ դրա արդյուքնները դեռևս հայտնի չեն, հայտնի դառնալուն պես լրատվամիջոցներին այդ մասին կտեղեկացնենք»,- անդրադառնալով հայկական պարբերականներից մեկում զետեղված այն տեղեկատվության, թե հոկտեմբերի 3-ին ՊԲ զորամասերից մեկում տեղի ունեցածը ոչ թե ինքնասպանություն էր, այլ սպանություն՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊԲ հրամանատարի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ս.թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ի սահմաններում, N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգի Խաչատրյանի դին՝ կախված վիճակում: Սեպտեմբերի 13-ից շարքային Սամվել Խաչատրյանը ստորաբաժանման կազմում մասնակցում էր ճամբարային հավաքների: Կատարվում է հետաքննություն:
Տարաբնույթ աղբյուրների տարածած տեղեկատվության առումով, ԼՂՀ ՊԲ մամլո խոսնակը խորհուրդ տվեց որպես հիմք ընդունել միայն հետաքննական մարմինների տրամադրած տեղեկատվությանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը