Իրանի սահմանապահները ձերբակալել են Ադրբեջանի Հանրապետության 4 քաղաքացու
Իրանի սահմանապահ ծառայության ոստիկանները Կասպից ծովի իրանական հատվածի ջրային սահմանները անօրինական մուտք գործելու մեղադրանքով ձերբակալել են Ադրբեջանի Հանրապետության 4 քաղաքացու:
Այդ մասին իրանական «շոմալնյուզ.քոմ» կայքի փոխանցմամբ` տեղեկացրել է Իրանի Մազանդարան նահանգի Նոուշահր քաղաքի ոստիկանական ուժերի հրամանատար, գնդապետ Ալի Սալիմի Ֆարը:
Հիշեցնենք, որ Իրանի և Ադրբեջանի ջրային սահմանում մի միջադեպ էլ տեղի էր ունեցել ս.թ. մայիս ամսին, երբ ադրբեջանցի սահմանապահները սպանել էին Իրանի 52-ամյա մի քաղաքացու, ով ձկնորսություն կատարելու նպատակով փորձել էր անցել Ադրբեջանի Հանրապետության և Իրանի միջև գտնվող սահմանային գետը:
Նշենք, որ ներկայում մերձկասպայան 5 հանրապետությունների` Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի միջև Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ առկա են որոշակի տարաձայնություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները