Տիգրան Դավթյան. Հայաստանի տնտեսությունը գնում է դեպի դիվերսիֆիկացում
«Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում տեղի ունեցավ Հայաստանի տնտեսության կառուցվածքի էական փոփոխություններ, որոնք կարելի է ասել ճգնաժամի որոշակի դրական հետևանք են»: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Ըստ նրա, կառուցվածքում էականորեն փոփոխվել են ոլորտային համամասնությունները:
«Ուրախալի է, որ տնտեսության իրական հատվածը` արդյունաբերությունը, էներգետիկայի և ծառայությունների մասնաբաժինը էականորեն ավելացան, նվազեցին շինարարության և այս տարի նաև գյուղատնտեսության ծավալները: Սա նշանակում է, որ կառավարության որդեգրած քաղաքականությունը` տնտեսության դիվերսիֆիկացումը շարունակվում է, իսկ ճգնաժամը առիթ հանդիսացավ, որ տնտեսությունը գա որոշակի ճյուղային և ոլորտային համամասնությունների»,- ասաց նախարարը:
Տ.Դավթյանի խոսքերով, այս տարի արդյունաբերության աճի տեմպերն ավելացել են 11 տոկոսով, երկնիշ աճ է գրանցվել նաև էներգետիկայի ոլորտում: Դա նշանակում է, ըստ նախարարի, որ առաջին հերթին զարգանում է արդյունաբերությունը, էներգետիկայի և ծառայությունների ոլորտը, իսկ շինարարության և գյուղատնտեսության ծավալները նվազում են: «Կարծում եմ, որ այս փոփոխությունների դինամիկան առաջիկա տարիներին կշարունակվի»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով