Շուխոնց հրաշագործ Ավետարանը կտարվի Օշական
Հոկտեմբերի 9-ին, Սրբոց Թարգմանչաց տոնին, Արագածոտնի թեմի առաջնորդանիստ` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ:
Այս առիթով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից դուրս կբերվի և Օշական կտարվի 200 տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, Ս. Ամենափրկիչ և Ս. Կարմրավոր եկեղեցիներում երկար ժամանակ հանգրվանած Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը (1669 թ.), որպեսզի ուխտավոր հայորդիները հնարավորություն ունենան հպվելու և օրհնություն ստանալու հրաշագործ այդ Ավետարանից:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: