«Ռուսաստանը շահագրգռված է Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությամբ»
Ռուսաստանը շահագրգռված է Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությամբ: Ինչպես այսօրվա ասուլիսում նշեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը, արդեն ստեղծվել է եռակողմ հանձնաժողով (Հայաստանի եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունների եւ «Ռուսական երկաթուղիների» մասնակցությամբ), որի աշխատանքային խմբերում կմշակվեն երկաթուղու տեխնիկա-տնտեսական հիմնավորումները։ Նրա խոսքերով, երկաթուղու շինարարության համար ավելի քան 5 տարի կպահանջվի, իսկ 2011թ.-ի ապրիլին կորոշվի շինարարության արժեքը:
Ըստ Շ.Շայդուլինի, «Հարավկովկասյան երկաթուղիներն» այդ գործընթացում ներգրավված չէ, քանի որ հավատարմագրային կառավարման պայմանագրով նման պարտավորություններ չունի։
Անդրադառնալով Կապան-Մեղրի չգործող երկաթգծի քանդմանը, Շ. Շայդուլինը նշեց, որ դրանում ոչ մի արտառոց բան չի տեսնում, քանի որ չգործող երկաթուղին արդեն ֆիզիկապես մաշվել է, ուստի ճիշտ է երկաթուղու ապամոնտաժումը: Ըստ նրա, երկաթգծի փոխարեն ներկայումս ավտոմոբիլային ճանապարհ է կառուցվում։
«Իրան-Հայաստան երկաթգիծն անցնելու է նույն տեղով, ինչ Մեղրի-Կապան երկաթգիծն է։ Այն 10 տարի անգործ կանգնած է, և պետք է տեսնենք, թե ինչպես են այդ երկաթգծերը փտու՞մ: Կարծում եմ, որ կառավարության որոշումը ճիշտ է: Արմատապես պետք է վերանորոգվի, իսկ այն հատվածները, որ ավտոմոբիլային ճանապարհի են վերածվել, կրկին պետք է դրվեն ռելսերի տակ»,- նշեց Շ.Շայդուլինը` հավելելով, որ ավտոմոբիլային ճանապարհն անհրաժեշտություն է:
«Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը բավական երկար ժամանակ կպահանջի, իսկ Իրանի հետ տարանցիկ միակ ճանապարհը ավտոճանապարհն է: Եվ այժմ նախատեսվում է երկաթուղին վերածել մայրուղու, ինչի արդյունքում կունենանք ավելի կարճ և հարմարավետ ճանապարհ»,- ընդգծեց Շ.Շայդուլինը:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով