ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն ու ԵԽԽՎ-ն կստանան պահանջ-նամակը` Մ.Սարիբեկյանի մահվան վերաբերյալ
«Ժառանգություն»-ը թվով չորս նույն բովանդակությամբ նամակ է պատրաստել ու տարածել խորհրդարանական բոլոր խմբակցություններին` Ադրբեջանում Մանվել Սարիբեկյանի ողբերգական մահվան վերաբերյալ:
«Իմ փորձն ինձ թույլ է տալիս վստահությամբ նշել, որ գործ ունենք տանջամահ եղած դեպքերից մեկի հետ»,- այսօրվա ճեպազրույցներում հայտարարեց համանուն խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, որը նաև նշեց, որ իրենց այս նախաձեռնությունը դրական արձագանք է ստացել խորհրդարանական բոլոր խմբակցությունների մոտ և ըստ ամենայնի արդեն օրվա կեսին նամակը կներկայացվի հանրությանը:
«Նամակի պահանջը մեկն է` այն հետաքննությունը, որ պետք է իրականացվի դեպքի առնչությամբ, պետք է իրականացվի միմիայն Հայաստանի համապատասխան ներկայացուցիչների ընդգրկումով, որովհետև հակառակ պարագայում մենք կունենանք մանկապարտեզի մակարդակի բացատրություն, թե հովիվը դիվերսանտ էր և այլն»,- ներկայացրեց պատգամավորը:
Նամակը հասցեագրված է հեղինակավոր միջազգային կառույցների ղեկավարներին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ, ԵԽ և ԵԽԽՎ նախագահներին:
Բացի այս, «Ժառանգությունը» նույն խնդրի վերաբերյալ երեկ ԵԽԽՎ-ում իրենց խմբակցությունը ներկայացնող Զարուհի Փոստանջյանի ջանքերով որոշակի գործողություններ արդեն սկլսել է:
Ինչպես տեղեկացրեց ճեպազրույցներին մասնակցող խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, Զ.Փոստանջյանը վեհաժողովում շրջանառության մեջ է դրել «Հայ գերին Ադրբեջանում» գրավոր հռչակագիրը, որի տակ այս պահի դրությամբ իրենց ստորագրությունն են դրել 26 պատվիրակներ` այդ թվում նաև հայաստանյան պատվիրակության բոլոր ներկայացուցիչները. «Պահանջը կրկին նույնն է` միջազգային փորձագետների ներգրավվածությունն անկախ փորձաքննության մեջ»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը