Հասարակություն 16:10 13/10/2010

Ա.Սաղաթելյան. «Շատ կարևոր է համախմբումը տեղեկատվական ոլորտում»

Հայ լրագրողների 5-րդ համաժողովը, որի աշխատանքները այսօր մեկնարկեցին Ստեփանակերտում, լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում: Այս մասին համաժողովում ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը` ավելացնելով, որ սա էլ ավելի է արժևորում համաժողովի գաղափարում ընկած` Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական լրատվամիջոցների համախմբված և համակարգված համագործակցության կարևորությունը:

«Համախմբումը նաև կարևոր է հետևյալ կոնտեքստում` կկարողանա՞նք, արդյոք, միավորելով մեր ջանքերը, տեղեկատվական ու մի շարք այլ ռեսուրսները` միջազգային հանրությանն իրեն իսկ ընկալելի լեզվով , արտահայտչամիջոցներով ու եղանակներով ներկայացնենլ ու հասանելի դարձնել մեր տեսակետներն ու դիրքորոշումները, առավել ևս` փաստերն ու հանգամանքները»,- ասաց Ա.Սաղաթելյանը, իսկ այնուհետև անմիջապես ավելացրեց, թե` ճիշտ չէ ձևակերպել «կկարողանա՞նք», այլ պետք է համոզում լինի, որ «պարտավոր ենք կարողանալ»:
«Հայաստանը` որպես պետություն, իսկ հայությունը` որպես ազգային մեկ ամբողջություն, պետք է միավորեն իրենց տեղեկատվական, լրատվական ու քարոզչական հնարավորությունները` դիմակայելու հակամետ, հաճախ՝ բացասական, որոշակի քաղաքական ու հակաքարոզչական նպատակներով միջազգային տեղեկատվական հոսքերում շրջանառության մեջ դրվող գաղափարներին, մտակաղապարներին ու գնահատականներին,-նշեց Արա Սաղաթելյանը և հավելեց.- Միաժամանակ, ինչը շա՛տ ավելի կարևոր է, այսօր առավել քան հրատապ է միավորել`
ա) ջանքերն ու մտավոր, ստեղծագործական, գաղափարական ունակությունները,
բ) տեղեկատվական, ցանցային, ֆինանսական, կազմակերպչական ռեսուրսները,
գ) քաղաքական, համայնքային և անձնական կապերը»:

Ըստ ՀԿՏ կենտրոնի տնօրենի, սա թույլ կտա ոչ հայկական հասարակական ու քաղաքական շրջանակներում միջազգային տեղեկատվական ու քարոզչական հոսքերում ամրագրել մեր հետապնդած համազգային նպատակներին համահունչ գաղափարներ, պատկերացումներ, գնահատականներ, որոնք խարսխված են հիմնավոր փաստերի և փաստարկումների վրա:

«Մեզ միավորում են մեր լեզուն, մեր հավատը, մեր անկախ ու ինքնիշխան Հայրենիքի հարատևումը: Միավորում են նաև մեր ընդհանուր խնդիրները՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, Արցախի հիմնախնդրի ամբողջական լուծում, հայապահպանություն, Հայաստանի՝ որպես համայն հայության հայրենիքի համընդհանուր զարգացման ապահովում»,-նշեց Ա. Սաղաթելյանը` հավելելով, թե այսքան միավորող գործոնների պարագայում մենք իսկապես կարող ենք ոչ միայն շատ դյուրությամբ համախմբվել, այլև միասնաբար ու արդյունավետ գործունեություն ծավալել տեղեկատվական ասպարեզում, անկախ մեզանից յուրաքանչյուրի քաղաքական կամ գաղափարական համոզմունքներից ու կողմնորոշումներից:

Ըստ բանախոսի, այս ու մի շարք ոչ պակաս կարևոր հարցերում առաջընթացի ու հաջողության հասնելու համար մեծ է լրատվության դերը` հատկապես սփյուռքյան, քանի որ հայտնի է, որ հակառակորդ Ադրբեջանն անընդհատ փորձեր է կատարում հայալեզու կայքեր ստեղծել ու սեփականը քարոզել:

Ա.Սաղաթելյանը հավաստիացրեց, որ այդ «պսևդոհայկական» կայքերի աշխատանքը հաջողվում է սահմանափակել, սակայն դրանք ոչ միայն հայալեզու կամ ռուսալեզու են, այլ նաև անգլալեզու, ֆրանսալեզու, գերմանալեզու և այլն:

«Զարգացման այս փուլում Հայաստանը, առանց համայնքային լրատվամիջոցների և այդ երկրներում քաղաքացիների ու դեսպանատների ակտիվ գործողությունների, չի կարող լուծել այդ հարցը մոտակա ժամանակներս»,- նշեց նա ու առաջարկեց համատեղ գործողությունների կոնտենտ մտածել, որի հիմքում դրված կլինի վերոհիշյալ խնդրի դեմ միասնական պայքարի մեխանիզմը:

Ինչ վերաբերում է հակահայկական մանիպուլյատիվ տեղեկատվությանը, ապա Ա.Սաղաթելյանը համաժողովի մասնակիցներին հիշեցրեց, որ արդեն մեկ տարի է, ինչ գործում է հատուկ կայքէջ, որում այն կուտակվում է և սփյուռքից ժամանած մասնակիցների մեծ մասը դրանից ոչ միայն տեղյակ է, այլև մասնակցում է այդ hot line-ի աշխատանքներին:

Բայց, ինչպես կարևորեց բանախոսը, դրանով պետք չէ սահմանափակվել և առաջարկեց արդեն առկա տեղեկատվական այդ հիմքի վրա մշակել ու կիրառել ֆորումային մոդել, որում կքննարկվեն հակահայկական մոտեցումներն ու դրանց հակազդելու մեթոդները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}