Հայաստանյան 3 ընկերություններ արժանացել են Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության 2010 «Պատվո ժապավեն»-ի
Հայաստանյան 3 ընկերություններ` ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Իննովա Սոլյունշս ՍՊԸ-ն և Վիստա Պլյուս ՍՊԸ-ն արժանացել են HSBC-ի կողմից հովանավորվող Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության 2010 (ԵԲՄ) «Պատվո ժապավեն»-ի: Ընդհանուր առմամբ «Պատվո ժապավեն» շնորհվել են Եվրոպայի 100 լավագույն բիզնեսներին: «Պատվո ժապավենի» բոլոր մրցանակակիրներին մրցանակները կհանձնվեն նոյեմբերի 16-ին Փարիզում կայանալիք ԵԲՄ-ի ընդունելությանը:
Ինչպես այսօր կայացած ասուլիսում հայտնեց Էյչ-Էս-Բի-Սի բանկի Հայաստանի առևտրային վարչության կառավարիչ Արամ Փինաջյանը, արդեն 4 տարի է, ինչ տեղի է ունենում ԵԲՄ-ն և այն համարվում է Եվրոպայում բիզնես նորարության, հաջողության և կայունության խորհրդանիշ: Մրցանակը տարբեր ոլորտի բիզնեսմեններին հնարավորություն է ընձեռում ներկայացնել իրենց երկիրը Եվրահամայնքին` ինը մրցանակարգերում: Ա. Փինաջյանի խոսքերով, մրցանակաբաշխությանը ներկայացվել են հայաստանյան 9 ընկերություններ, որոնցից հաղթող ճանաչվել են 3-ը: Ըստ նրա, Հանձնաժողովին ներկայացված տեղեկատվության մեջ ներառվել են այն բոլոր նախաձսռնությունները, որոնք ընկերություններն իրականացրել են 2009թ.-ին, մասնավորապես, ֆինանսական հաշվետվությունները, նոր աշխատատեղերի ստեղծումը, նոր մտքերի և նոր տեխնոլոգիաների ներդրումը:
«Մենք հպարտ ենք տեսնելու հայաստանյան ընկերություններին «Պատվո ժապավեն» ստացող 100 լավագույն եվրոպական ընկերությունների շարքում: Նրանք արժանվույնս կարողացան ներկայանալ եվրոպական գործարար համայնքի առջև` իրենց բարձր կառավարման և ներդրումային համակարգերի շնորհիվ»,- ասաց Ա.Փինաջյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքերով, ընկերությունն իր այս նվաճումը նվիրում է Հայաստանին: «Այս մրցանակը պարտավորեցնում է, որ մենք շարունակենք աշխատել մեր ոճով, զարգացնենք մեր կառավարման մշակույթը և ձգտենք ավելիին, ինչպես նաև ավելի բարձրացնենք մեր գերագույն ապրանքանիշը` մեր հայրենիքը»,- նշեց Ռ.Յիրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հրապարակային ասում եմ՝ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյան, պետք է ներողություն խնդրես. Բագրատ Սրբազան