ՀՀ Գլխավոր դատախազությունը պատրաստ է համագործակցել ԱՄՆ գործընկերների հետ` հայերի հանցախմբի գործի շրջանակներում
ԱՄՆ սոցիալական ապահովության համակարգում ազգությամբ հայ հանցագործների ձերբակալման փաստի առնչությամբ Հայաստանի գլխավոր դատախազությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Հանցագործություն կատարելու կասկածանքով ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քաղաքացիների ձերբակալության մասին ՀՀ գլխավոր դատախազությունը ԱՄՆ իրավապահ մարմիններից պաշտոնապես որեւէ տեղեկատվություն կամ իրավական օգնության մասին միջնորդություն չի ստացել: ՀՀ գլխավոր դատախազությունը տվյալ քրեական գործի մասին տեղեկացել է զանգվածային լրատվության միջոցներից:
Իրավական օգնության հարցում, միջնորդություն ստանալու դեպքում դատախազությունը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում համագործակցել և աջակցել ԱՄՆ իր գործընկերներին՝ առավել ևս երբ արդեն իսկ կուտակվել է ՀՀ և ԱՄՆ իրավապահ մարմինների միջև համագործակցության դրական փորձ՝ հանցավորության դեմ պայքարում»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին ամերիկյան իշխանությունները Medicare ապահովագրական համակարգում խոշորագույն հանցագործ խմբավորման են բացահայտել, որի կազմում նաև ազգությամբ հայեր կան: Medicare դաշնային համակարգի շրջանակներում ծերերին ցուցաբերվում է բժշկական օգնություն: Մանհեթթենի դաշնային դատախազությունում 44 անձի նկատմամբ, որոնք նախկին ԽՍՀՄ-ից ԱՄՆ ներգաղթածներ են, քրեական գործ է հարուցվել` ԱՄՆ 25 նահանգներում բժշկական գոյություն չունեցող ծառայությունների դիմաց գումարներ գանձելո համար, տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Մանհեթթենի դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, խարդախների խմբում ներգրավված են ազգությամբ հայեր, որոնք ԱՄՆ են եկել «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն» անվան տակ: Այդ կազմակերպությունը ղեկավարել են Դավիթ Միրզոյանը և Ռոբերտ Թերջանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան