Տնտեսություն 13:56 18/10/2010

Երևանում մեկնարկեց ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովը

Երևանում այսօր մեկնարկեց ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովը, որին մասնակցում են չորս տասնյակից ավելի մասնագետներ Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Լիբանանից և ԱՄԷ-ից։
Այն կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության, Կենտրոնական բանկի և Բանկերի միության նախաձեռնությամբ: Համաժողովի նպատակն է աշխարհասփյուռ հայ բանկիրների և ֆինանսիստների ներուժի համախմբումը, Հայաստան-սփյուռք համագործակցության արդյունավետության բարձրացման մեխանիզմների մշակումը, ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծումը և դրա հիման վրա մասնագիտական ցանցի ձևավորումը:

Ինչպես համաժողովի բացմանը նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նման համաժողովները նպաստում են Հայաստանի և Սփյուռքի մասնագետների համագործակցությանը, հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու ուժեղացմանը: «Տարբեր երկրներում դուք ստացել եք անհրաժեշտ գիտելիքներ, ձեզանից յուրաքանչյուրը հեղինակություն է ձեր երկրում, և այդ կապերն ու հնարավորությունները պետք է օգտագործեք նաև մեր երկրի զարգացման համար»,- ասաց նախարարը: Ըստ նրա, հայերը աշխարհի տարբեր երկրներում դարեր շարունակ կարողացել են իրենց խոսքն ասել բանկային ոլորտում: Մասնավորապես, ցարական Ռուսաստանի, Թբիլիսիի, Բաքվի, Ուկրաինայի և այլ քաղաքների գլխավոր դերակատարները բանկային ոլորտում եղել են հայերը: Դեռևս 1668թ.-ին Լվովում ստեղծվել է Համահայկական բանկ, որը գոյատևել է 270 տարի: «Սա վկայում է այն մասին, որ գենետիկորեն այն փոխանցվում է, և բոլոր ժամանակներում հայ ֆինանսիստի գենը զարգանում և ուժեղանում է »,- նկատեց նախարարը:

Անդրադառնալով Հայաստանի բանկային համակարգին, Հ.Հակոբյանը նշեց, որ այն իրոք Հայաստանի անկախության լավագույն նվաճումներից մեկն է: «Մենք ունենք կայուն, զարգացած, գրագետ բանկային համակարգ և բանկիրներ: Հայաստանի բանկային կայուն համակարգի շնորհիվ է, որ այսօր կարողացանք խուսափել համաշխարհային ճգնաժամի պայմաններում սոցիալական ցնցումներից, և այսօր տնտեսական աճ ենք արձանագրել»,- ասաց Հ. Հակոբյանը:

ՀՀ ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքերով, այս համաժողովը կարևորագույն իրադարձություն է ֆինանսական կյանքում: Ըստ նրա, համաժողովի շրջանակներում պետք է փորձեն սկիզբ դնել ոլորտում համահայկական ցանցի ստեղծմանը: «Մեր գործընկերները պետք է ավելի լավ հասկանան այն իրավիճակը, որը տիրում է Հայաստանում, և պատկերացնեն, թե ինչ մասնակցություն կարող են ունենալ մեր հետագա ֆինանսական համակարգի զարգացման մեջ: Սփյուռքի շնորհիվ մենք այդպիսի փորձեր ժամանակին ունեցել ենք, մասնավորապես Հայաստանում ունենք HSBC, Յունիբանկ, Ռոսգոսստրախ, Տրոյկա դիալոգ և այլն: Կարծում եմ, որ այս համաժողովից հետո ճանաչված կազմակերպությունների թիվը Հայաստանում կավելանա»,- ընդգծեց Ա.Ջավադյանը:

ՀՀ Բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանի կարծիքով, համաժողովի ընթացքում նոր փոխհարաբերությունների սկիզբ կդրվի, փորձ կարվի ստեղծել համահայկական մի կառույց, որի մեջ կներառվեն Հայաստանում և արտերկրում գործող հայ բանկիրներն ու ֆինանսիստները: «Լավ աշխատանքի դեպքում սա լինելու է լավ հարթակ` փոխադարձ կապեր, հնարավորություններ ստեղծելու համար: Այն կօգնի փոխլրացնելու և Հայաստանի, և արտերկրի փորձը»,- նշեց Ա.Ղուկասյանը:

Հ. Հակոբյանն ընթերցեց ՀՀ նախագահի ուղերձը, համաժողովի մասնակիցներին փոխանցվեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը:

Նշենք, որ երկօրյա համաժողովի ընթացքում կհնչեն զեկույցներ «ՀՀ ֆինանսական համակարգի զարգացումները, մարտահրավերներ և ձեռքբերումներ», «Հայաստանի բանկային համակարգը որպես back-office ծառայություններ մատուցող, սահմանափակումներն ու հնարավորությունները», «Ֆինանսական կրթության խնդիրները Հայաստանում», « Սփյուռքի մասնագիտական ներուժը ՀՀ ֆինանսական ինստիտուտների կառավարման գործընթացներում» թեմաներով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}