Ադրբեջանի Ժողճակատ-Մուսավաթ բլոկը բոյկոտել է ԵԽԽՎ առաքելությանը
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողճակատ-Մուսավաթ բլոկի առաջնորդները հրաժարվել են հանդիպել նոյեմբերի 7-ին այդ երկրում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հոկտեմբերի 19-21-ին նախընտրական առաքելություն անցկացնելու համար Բաքու ժամանած ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում է «Ենի Մուսավաթը» պարբերականը, դրա պատճառն այն է, որ ԵԽ համապատասխան կառույցները, հատկապես ԵԽԽՎ-ն, վերջին տարիներին Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ կապված սկզբունքային դիրքորոշում չեն ցուցաբերել: Բլոկի առաջնորդները գտնում են, որ ԵԽ-ն չի կատարում Ադրբեջանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ իր վրա դրված առաքելությունը: Դրա արդյունքում Ադրբեջանի դեմոկրատական ուժերի մոտ ոչ մի վստահություն չի մնացել ԵԽ-ի նկատմամբ:
Թերթի այն հարցին, թե ինչպես է գնահատում ընդդիմության առաջնորդների այդ քայլը, Ժողճակատ կուսակցության ղեկավար կազմի անդամ Սեյմուր Հազիևն ասել է, որ այդ քայլը հիշեցում է ԵԽ-ին. «Որքան ԵԽ առաքելություններն իշխանության շահերին համապատասխան քայլեր և մեկնաբանություններ անեն, Ադրբեջանի դեմոկրատական ուժերի վերաբերմունքն էլ այդպիսին կլինի: Ադրբեջանում դեմոկրատական պահանջներին հավատարիմ դժգոհ ժողովրդական զանգվածներ, ինչպես նաև` ընդդիմադիր կազմակերպություններ կան»,- ասել է ընդդիմադիր գործիչը: Ս.Հազիևի խոսքերով, բնական է, որ դա անհանգստացնում է Ադրբեջանի ժողովրդավարներին, որոնք չեն ցանկանում որևէ կերպ երկխոսության մեջ մտնել այդպիսի կառույցների հետ:
Թերթի փոխանցմամբ, Փոլ Վիլլենի գլխավորությամբ ԵԽ ԽՎ ներկայացուցչական պատվիրակությունն առաջիկա երեք օրերի ընթացքում Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, ներքին գործերի նախարարի, ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցչական պատվիրակության, Ադրբեջանում ԵԱՀԿ առաքելության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և դիվանագետների հետ:
Նոյեմբերի 7-ի ընտրությունների դիտորդական առաքելությունն Ադրբեջանում ԵԽ ԽՎ-ն կիրագործի 30 հոգանոց պատվիրակությամբ, ինչը ևս ընդդիմության կողմից դժգոհությունների պատճառ է դարձել, քանի որ ընդդիմադիր գործիրները կարծում են, որ նման սակավաթիվ պատվիրակությունը ընտրական գործընթացների նկատմամց լիարժեք վերահսկողություն չի կարող իրականացնել, իսկ ընտրույթւոններն Ադրբեջանում կանցնեն այնպես, ինչպես միշտ՝ անօրինական:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան