Երևանը եվրոպական մայրաքաղաք է, Հայաստանն էլ գտել է դեպի ժողովրդավարություն տանող ուղին
Այսօր առավոտյան Երևանում աշխատանքները սկսեց Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստը, որի եռօրյա աշխատանքներին մասնակցելու նպատակով մայրաքաղաք են ժամանել դատախազներ ավելի քան 30 երկրներից` Գերմանիայից, Ֆրանսիայից, Մոնակոյից, Չեխիայից, Իռլանդիայից, Վրաստանից և այլն:
Առաջիկա օրերին դատախազները կքննարկեն հարցեր, որոնք առնչվում են հիմնականում անչափահաս-հանցագործներին, ինչպես նաև, ինչն ամենից կարևոր է, կընդունվի մի փաստաթուղթ, որն այլևս կրելու է Երևանյան դեկլարացիա անվանումը:
«Երևանը հիրավի դարձել է եվրոպական մայրաքաղաք»,- իր ելույթում հայտարարեց նիստը վարող Ֆրանսիայի գլխավոր դատախազ Օ. դը Բայնաստը, ընդգծելով, որ բացի եվրոպական դատախազների ներկայությունից, Հայաստանում այս օրերին անց է կացվում նաև ևս մեկ կարևոր իրադարձություն` Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը, որն իր նշանակությամբ ու կարևորությամբ չի զիջում դատախազների հավաքին:
Պարոն դը Բայնաստն ընդգծեց նաև, որ Հայաստանի իշխանությունները բավականին լուրջ են վերաբերում ու ամբողջությամբ ինտեգրվել են երկրում օրենքի գերակայության հաստատման գործընթացին և անշուշտ Հայաստանը գտել է իր ուղին, որ տանում է դեպի ժողովրդավարություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան