Հ. Դեմոյան. Ադրբեջանը դրսևորում է ազգային թերարժեքության բարդույթ
«Ադրբեջանը, լինելով արհեստական ստեղծված և իր էությամբ, և անունով ժողովուրդ և ազգ, փորձում է նոր միջոցներ գտնել պառակտված նախկին տարբեր թրքախոս և իրանալեզու ցեղերից ստեղծված ադրբեջանցի ազգին հավաքական պահելու համար»,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ըստ նրա, այս է վկայում Ադրբեջանի հետևյալ քայլերը` նմանօրինակել ու կրկնօրինակել այն էթնիկ հանրությանը բնորոշ երևույթները կամ ֆենոմենները, որի հետ գտնվում է պատերազմող իրավիճակում (տվյալ դեպքում` Հայաստանի հետ), Ադրբեջանն ուզում է ստեղծել իր սփյուռքը, Ադրբեջանը հորինում ու ամրագրում է իր սեփական ցեղասպանությունները պետական հրամանագրերով, ստեղծում են ցեղասպանության հուշարձաններ և այլն, կամ` աշխարհում ունենալ ամենաբարձր կանգնեցված դրոշը ու Հեյդար Ալիևի կիսանդրիները կանգնեցնել աշխարհի տարբեր բարձունքներում, սակայն այդ ռեսուրսները ժամանակի ընթացքում սպառվելու են:
Այդ քայլերի հանրագումարը Հ. Դեմոյանը բնորոշեց որպես ազգային թերաժեքության բարդույթի դրսևորում, որն, ըստ էության, բնութագրում է այսօրվա ադրբեջանական հասարակությանը: Առավել ամբողջական այդ բարդույթը, ըստ բանախոսի, արտացոլված է այդ երկրի ղեկավարության կեցվածքում ու նրան կազմակերպած միջոցառումներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան