Վաղը կմեկնարկի փորձնական մարդահամարը
Հոկտեմբերի 21-30-ը Հայաստանի մի շարք համայնքներում կանցկացվի փորձնական մարդահամար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա խոսքով, փորձնական մարդահամարը կանցկացվի Սևանում, Տավուշի մի քանի համայնքներում` Գեղահովիտում, Աչաջուրում, Խաշթառակում: Աշխատանքներին ներգրվված կլինեն174 դաշտային աշխատողներ:
Փորձնական մարդահամարն անցկացվում է հիմնական մարդահամարին ընդառաջ, դրան նախապատրաստվելու համար: Նախատեսված է, որ հիմնական մարդահամարը կանցկացվի 2011 թվականին` հոկտեմբերի 12-21-ը:
Նշենք, որ մարդահամարն անցկացվում է տասը տարին մեկ անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան