Օմբուդսմենը դատապարտում է վանդալիզմը և սադրիչներին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի պղծումը:
«Դատապարտում ենք նախօրեին Օղակաձև այգու` Առագաստ սրճարանի հարակից հատվածում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի պղծումը:
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին գտնել և պատասխանատվության ենթարկել այդ վանդալիզմն իրականացնող սադրիչներին»,-ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ րոպեներ առաջ ոստիկանությունը հայտարարեց, որ հուշարձանը ներկողի ինքնությունը պարզվում է:
Նախորդող հրապարակում`
Հուշարձանը ներկողի ինքնությունը պարզվում է