Հայտնի է դարձել մրցույթին մասնակցող հեռուստաընկերությունների ցանկը
Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել հրապարակել թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 1-18 մրցույթների մասնակիցների ցանկը:
Ըստ այդմ, մրցույթին մասնակցելու են` Հանրապետական սփռման համար «Արմենիա ԹԻ-ՎԻ» ՓԲԸ-ն, «Շանթ» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն, «Մուլտի Մեդիա-Կենտրոն ԹԻ-ՎԻ» ՓԲԸ-ն, «Հուսաբեր» ՓԲԸ-ն և «Անսվեր» ՍՊԸ-ն:
Իսկ մայրաքաղաքային սփռման համար մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ-ն, «Ա.Լ.Մ.- ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն, «Երևան Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, «ԴԱՐ-21» Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, «ԱՐ Հեռուստաընկերություն» ՍՊԸ-ն, «ԱՐՄՆՅՈՒԶ» ՍՊԸ-ն, «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊԸ-ն, «ԿԱՅՄ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ն, «ՊԱՐԱԴԻԶ» ՍՊԸ-ն, «ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ՍՊԸ-ն, «ՇԱՐԿ» ՍՊԸ-ն:
Մարզային սփռման համար մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել երեք հեռուստաընկերություն` «ՏԱՎՈՒՇ-ՏՎ» ՍՊԸ-ն, «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊԸ-ն, «ԳԵՂԱՄԱ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները