Երևանի կոնյակի գործարանն ամբողջությամբ ավարտել է խաղողի մթերումը
Երևանի կոնյակի գործարանն ավարտել է խաղողի մթերման սեզոնը` ամբողջությամբ կատարելով պայմանագրային իր պարտականությունները: Այս տարի ընկերության երեք մասնաճյուղերի համատեղ աշխատանքի արդյունքում գնվել է 28 525 տոննա խաղող: Մասնավորապես, Արմավիրի, Այգավանի ու Բերդի մասնաճյուղերից գնվել է համապատասխանավար 14 319 տ, 11 201 տ և 3005 տ խաղող:
Խաղողի մթերումը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին Արմավիրի մասնաճյուղում, ապա 16-ին Այգավանում և 22-ին Բերդում, համապատասխանաբար ավարտվելով հոկտեմբերի 9-ին, 7-ին և 13-ին:
Նշենք, որ մատակարարած խաղողի համար գումարն ամբողջությամբ փոխանցվել է խաղողագործների բանկային հաշիվներին: Նկատենք, որ 1 կիլոգրամ խաղողի համար Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար 130 դրամ էր սահմանվել, իսկ Տավուշի մարզի Բերդի մասնաճյուղի համար` 120 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը