Մինչ Հայաստան դելֆինների ներմուծումը պետք է համապատասխան փորձաքննություն իրականացվի
Մինչ Հայաստան դելֆինների ներմուծումը պետք է համապատասխան փորձաքննություն իրականացվի, համապատասխան ներմուծման թույլտվություն տրվի, բայց այդ հարցով դեռ որևէ մեկը Բնապահպանության նախարարությանը չի դիմել:
Այս մասին Panorama. am-ի թղթակցի հետ ցրույցում ասաց ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ, Երևանի տարածքային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պապոյանը:
Նրա խոսքերով, եթե դիմեն և շահագրգիռ մարմինները գտնեն, որ բնապահպանական խնդիր չկա, ապա ներմուծման թույտվություն կտրվի, իսկ եթե խնդիր կա, ապա կարգելվի: «Որակավորում տալու լիազորություն պետք է տան Գիտությունների ազգային ակադեմիան, նախարարության մի շարք ստորաբաժանումներ: Եւ եթե նրանք գտնեն, որ դելֆինները չեն կարող հարմարվել մեր բնակլիմայական պայմաններին, ապա միանշանակ այդ ծրագիրը չի իրականացվի: Ոչ մեկը չի ցանկանա անել մի բան, որն հետո ցավալի է լինելու»,- ընդգծեց Կ.Պապոյանը:
Այդուհանդերձ նա գտնում է, որ համապատասխան թույլտվության արդյունքում դելֆինարիայի կառուցումը ողջունելի ծրագիր է: «Եթե կարող ենք ստեղծել նման գողտրիկ անկյուն, և մեր երեխաները կարող են դրանից հաճույք ստանալ և ուրախանալ, ապա ինչո՞ւ ոչ»,-ասաց Կ.Պապոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը