Քաղաքագետ. Պատերազմի վերսկսման համար կանաչ ճանապարհ է բաց
«Ներկա պահին պատերազմի վերսկսման համար կանաչ ճանապարհ է բաց: Դա զգում են բոլորը, բայց ոչ ոք, իհարկե, չի հրահրի այն»,- «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Ազգային անվտանգության և պաշտպանության» հանձնաժողովի նիստում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Իգոր Մուրադյանը` խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար պատերազմի վերսկսման հավանականության մասին:
Ըստ նրա, որպեսզի պատերազմ չսկսվի, պետք է հայկական կողմն ունենա զսպման ներուժ: «Սակայն եթե սկսվի էլ, մենք պետք է այնպիսի վնաս հասցնենք հակառակորդին, որ այն անիմաստ դառնա նրա համար»,- ասաց քաղաքագետը` միաժամանակ ավելացնելով, որ նրանք վախենում են պատերազմելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան