Ահաբեկչության մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են բրիտանական ոստիկանները
Մեծ Բրիտանիայի Հիթրոու միջազգային օդանավակայանում սահմանապահները ձերբակալել են միջազգային հետախուղության մեջ գտնվող Թուրքիայի 30-ամյա մի քաղաքացու: Վերջինս կասկածվում է ահաբեկչության, երեխաների առևանգման, Բելգիայում պատանդներ վերցնելու և մի քանի այլ հանցագործությունների մեջ:
Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են, երբ վերջինս փորձում էր թռչել Շվեդիա: Բելգիայի իշխանությունները Մեծ Բրիտանիայից խնդրել են իրենց պետությանը հանձնել թուրք ահաբեկչին:
Ելնելով իր հաճախորդի շահերից` թուրքիայի ձերբակալված քաղաքացու փաստաբանը հրաժարվել է որևէ մեկնաբանբություններ անել` նշելով միայն, որ ինքը բավականաչափ հիմքեր չի տեսնում իր հաճախորդին Բելգիայի իշխանություններին հանձնելու համար:
http://tundratabloid.blogspot.com/2010/10/suspected-turkish-muslim-terrorist.html
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը