Աստրախանում կողմերը համատեղ հայտարարություն են համաձայնեցրել
Աստրախանում այսօր կայացած հանդիպման արդյունքներով, կողմերը համաձայնության են եկել համատեղ հայտարարության շուրջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Կողմերը համաձայնեցրել են համատեղ հայտարարություն` հումանիտար բնույթի»,- ասաց Դ. Մեդվեդևը` նշելով, որ խոսքը փոխադարձ վստահության մթնոլորտն ամրապնդելուն ուղղված հատուկ հռչակագրի մասին է, որով «պայմանավորվածություն է ձեռք բերվում ռազմագերիների և մահացածների աճյունների անվերապահ փոխանակման մասին»
Նրա խոսքով, կողմերը երկար ժամանակ գտնվում են առճակատման մեջ, իրավիճակը մնում է լարված և երբեմն զոհեր են գրանցվում:
«Ինչ-որ ժամանակ անհրաժեշտ է բացվել և միմյանց ընդառաջ քայլեր անել, փորձել ապաշրջափակել, թեև հարաբերականորեն` աննշան, բայց շատ կարևոր հարցեր»,- ասաց նա` գնահատելով այսօր արձանագրված առաջընթացը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր