Թուրք գործիչները լքում են Հայաստանը
«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը և փոխնախագահ Բայբարս Օրսեքը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից նախազգուշացվել են, որ նրանց դրսևորած վարքագիծը և անպատասխանատու հայտարարություններն անընդունելի են և նրանց առաջարկվել է լքել Հայաստանի տարածքը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը:
Մեր հավաստի տեղեկությունների համաձայն, նրանք այժմ հեռանում են երկրից:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում կազմակերպված ասուլիսից հետո Բեքլևիչն ու Օրսեքը հրավիրվել էին Ազգային անվտանգության ծառայություն` պարզաբանումներ տալու համար:
Հիշեցնենք, որ նրանք այն երիտասարդներն էին, ովքեր հայտարարել էին, թե Ախուրյան գետի վրայով հատել են հայ-թուրքական սահմանը և այսօրվա ասուլիսում էլ վերահաստատել էին իրենց այդ հայտարարությունը:
Այդպիսով, ըստ Բեքլևիչի, իրենք ցանկացել են կողմերին հիշեցնել մեկ տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունների մասին և կոչ անել բացել սահմանը: Հիշեցնենք նաև, որ Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեևը հերքել էր այս տեղեկությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան