Թուրքական ԶԼՄ-ների ռեակցիան Կուբանի հայերի դիրքորոշումն «ավելի ամուր ու սկզբունքային է դարձնելու»
«Թուրքական ԶԼՄ-ների ռեակցիան Սոչիի Լազարևսկի շրջանում Արևմտյան Հայաստանում հայկական ազգային ազատագրական շարժման մասնակից, առաջատար զորավար Անդրանիկ Օզանյանի արձանը կանգնեցնելու հարցում ոչ այլ ինչ է, քան մարտահրավեր Ռուսաստանին և հայկական սփյուռքին»,- կարծում է «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը:
Նշենք, որ արձանի հիմնման միտքը Լազարևսի շրջանի հայերինն է եղել: Արձանի հեղինակն է քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարչ Մարատ Մինասյանը:
Նախագծի վրա քանդակագործն աշխատել է շուրջ 4 տարի: Այն մի քանի տոննա կկշռի և 4 մետր բարձրություն կունենա: Արձանը ստեղծվել է հասարակության հանգանակությունների արդյունքում: Հուշարձանի տեղադրումը խիստ արձագանք է գտել թուրքական մամուլում։
«Երկրամաս» թերթը գրում է, որ, նրա խոսքով, զորավար Անդրանիկը ոչ միայն հայ ժողովրդի կողմից է սիրված, այլ նաև ռուսական ու բուլղարական բանակի պատմության մի մասն է կազմում, որոնց կազմում նա կռվել է Առաջին Բալկանյան և Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին:
«Թուրքիայի հնարավոր փորձերը ազդել Ռուսաստանի վրա` թույլ չտալ կանգնեցել արձանը, Կրասնոդարի երկրամասի հայության դիրքորոշումն ավելի ամուր ու սկզբունքային է դարձնելու, ինչպես նաև այդ հարցի շուրջ կենտրոնացնելու է ողջ հայկական սփյուռքի ուշադրությունը»,- նշել է Տ. Թավադյանը: