Թունա Բեքլևիչը` «ստվերային կաբինետի մարդ»
«Հզոր Թուրքիա» (ՀԹԿ-GTP) կուսացության նախագահ Թունա Բեքլևիչը հայտարարել է, որ իրենք ձեռնամուխ են լինելու ակտիվ քաղաքացիական դիվանագիտություն վարելու գործին:
«Մենք առաջիկա ժամանակահատվածում «ՀԹԿ»-ն Իսրայելի, Հայաստանի, Իրաքի, ԱՄՆ-ի և Եվրամիության հարցրերին առնչվող նախագծերին ավելացնելու ենք նաև Մակեդոնիայի, Կիպրոսի և Իրանի խնդիրները»,- ըստ թուրքական «Իհլաս» (Ihlas) լրատվական գործակալության` ասել է Բեքլևիչը:
«ՀԹԿ»-ականները մտադիր են իրենց քաղաքական գործունեության մեջ կիրառել «ստվերային կաբինետի» գաղափարը, որը բավական կենսունակ ու արդյունավետ է գործել Անգլիայում, Կանադայում, Ավստրալիայում և այլուր: Սա ենթադրում է հանդիպում տարբեր գերատեսչությունների պատասխանատուների հետ և ընդդիմությանը հուզող խնդիրների արծարծում: Թուրքական մամուլը Բեքլևիչին բնութագրում է արդեն որպես «ստվերային կաբինետի մարդ»:
Բեքլևիչը նշել է, որ այդ ուղղությամբ իրենց առաջին քայլը լինելու է արտգործանախարար Ահմեթ Դավութողլուից, Թուրքիայի եվրաանդամակցության գլխավոր բանախոս Էգեմեն Բաղըշից և ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշողլուից հանդիպումներ խնդրելը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը