Քրդերը հինգ կետից բաղկացած պահանջ են ներկայացրել թուրքական պետությանը
«Քուրդիստանի համայնքների միությունը» (KCK) տարածել է հաղորդագրություն այն մասին, որ քրդերը երկարացնում են գործողությունները դադարեցնելու նախապես սահմանված ժամկետը: Դեռևս օգոստոսի 13-ին հայտարարվել էր, որ մինչև հոկտեմբերի 31-ը դադարեցվում են գործողությունները: Ըստ թուրքական «Դողան հաբեր» (Dogan Haber) լրատվական կայքի`այս անգամ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև Թուրքիայի 2011-ի խորհրդարանական ընտրությունները: Այդ ընթացքում քրդերն անհրաժեշտ են համարում թուրքական պետության կողմից 5 կարևորագույն քայլերի կատարումը:
1. Ռազմական և քաղաքացիական օպերացիաների դադարեցում:
2. Հանիրավի ձերբակալված քուրդ քաղաքական գործիչների ազատ արձակում:
3. Հնարավորություն տալ առաջնորդ Ափոյին (Աբդուլլահ Օջալան) մասնակցել կարգավորման գործընթացին և երկխոսությունը հասցնել բանակցությունների մակարդակին:
4. Գործընթացի առաջխաղացման համար հիմնել սահմանադրական ուսումնասիրությունների հանձնաժողովներ:
5. Վերացնել աշխարհում ոչ մի տեղ չհանդիպող ընտրությունների 10 տոկոսի շեմը պարտադիր հաղթահարելու մասին օրենքը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը