Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախօրեին Բաղդադի Սայիդաթ ալ-Նայյաթ Ասորական Կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհված 58 անմեղ զոհերի և Ասորական Կաթոլիկ (Քաղդեական) եկեղեցու անդամների սպանության կապակցությամբ ցավակցական նամակ է հղել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ պապին:
Նորին Սրբության նամակում մասնավորապես ասված է. «Դիմելով Իրաքի իշխանություններին քրիստոնեական փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունն ապահովելու կոչով` միաժամանակ խստորեն դատապարտում ենք այս անթույլատրելի արարքը, որը միջկրոնական ատելություն բորբոքելու կանխամտածված քայլ է այնպիսի մի երկրում, որտեղ մահմեդականներն ու քրիստոնյաները դարեր շարունակ ապրել են սիրո և խաղաղության մեջ: Խորապես ցավակցում ենք Ձերդ Սրբությանը, Իրաքի Ասորական Կաթոլիկ (Քաղդեական) եկեղեցու Պատրիարքին, եկեղեցականներին ու հավատավոր ժողովրդին և աղոթում առ Ամենողորմածն Աստված, որպեսզի Իր սիրով և ողորմությամբ Աստծո արքայության մեջ ընդունի անմեղ զոհերի հոգիները»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը