Ո՞վ կկառուցի Երևան-Աշտարակ ճանապարհը. Թեկնածուները երեքն են
Տրանսպորտի և կապի նախարարությունում նախօրեին բացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող` Երևան-Աշտարակ 11.71 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի վերակառուցման համար հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների մրցութային փաթեթները:
Տրանսպորտի ու կապի նախարարությունից հայտնում են, որ մրցույթին մասնակցելու հայտեր են վերցրել 13 կազմակերպություններ, բայց փաստաթղթեր ներկայացրել են 3-ը: Վերոնշյալ ճանապարհահատվածի վերակառուցման համար ավստրիական «STRABAG International» ընկերությունը առաջարկել է 51,141 մլն ԱՄՆ դոլար, Ամերիկյան` «Feletechnologies» ընկերությունը` 18.944 մլն ԱՄՆ դոլար և իսպանական «MJGRUAS»-ը` 22.618 դոլար:
Մրցութային հանձնաժողովը կուսումնասիրի և կգնահատի մրցութային փաթեթները, դրանք կներկայացնի Ասիական զարգացման բանկին, որի կողմից հավանություն ստանալուց հետո` կներկայացնի Կառավարման խորհրդի հաստատմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանագրի արժեքը գերազանցում է 1 մլն ԱՄՆ դոլարը` կկայացվի ՀՀ կառավարության որոշում, որից հետո կապալառուի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:
Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարվա գարնանը և ավարտել 2012 թվականի հոկտեմբերի 1-ին: Կապալառուն պետք է վերակառուցի ծածկը, բարելավի ջրահեռացումը, կողնակները և ճանապարհի անվտանգությունը, վերանորոգի Երևան-Աշտարակ ճանապարհի առկա կառույցները: Նախատեսվող աշխատանքները համատեղ կֆինանսավորվեն Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ և Հայաստանի Հանրապետության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը