Կոմանդոս. Ադրբեջանը սովորություն չունի հետևել իր ստորագրություններին
Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի 27-ին Աստրախանում ռազմագերիների ու աճյունների փոխանակման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը Ադրբեջանի կողմից կիրագործվի մասամբ, քանի որ Ադրբեջանը սովոր չէ կյանքի կոչել իր ստորագրությունը դրած պայմանագրերում, փաստաթղթերում առկա կետերը: Ասուլիսում նման կարծիք հայտնեց Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):
«Ադրբեջանը սովորություն չունի հետևել իր ստորագրություններին: Օրինակ, այդ հայտարարությունից անմիջապես հետո նա կրկին խախտեց հրադադարի ռեժիմը»,- ասաց նա, ապա հավելեց, որ Ադրբեջանը մեծ վարպետությամբ է կարողանում չիրագործել պայմանագրային կետերը ու մեղքը գցել Հայաստանի վրա: «Միջազգային հանրությունը ավելի շատ հավատում է ադրբեջանական ստին, քան իրականությանը»,- ընդգծեց գեներալ-մայորը:
Ա. Տեր-Թադևոսյանն ասաց, որ Ադրբեջանն անում է այն, ինչ բխում է իր շահերից, ինչ անհրաժեշտ է իրեն այդ պահին, իսկ համանախագահներին գոհացնելու համար ասում է, որ փորձում է իրականացնել պահանջվածը, բայց դրանք «ընդամենը սուտ խոստումներ են: Այդ ամենն անում է բավականին լավ, ինչը չէի ասի մեր մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ