ՀՀ ՏՄՊՊՀ-ն որոշեց վարչական վարույթ հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության դեմ
ՀՀ ՏՄՊՊՀ-ն այսօր գումարված նիստում որոշեց անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորման վերաբերյալ վարչական վարույթ հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ՝ հաշվի առնելով մամուլում հրապարակված և հանձնաժողով դիմած քաղաքացիների բողոքները:
Հանձնաժողովը նաև ՏՄՊՊՀ-ին կից հասարակական խորհուրդ ստեղծելու մասին որոշում կայացրեց:
«Հասարակական խորհրդի կազմում ընդգրկված կլինեն ոչ միայն պետական, այլև հասարակական և գործարար հատվածի ներկայացուցիչներ, որոնց հետ համատեղ աշխատանքի արդյունքում Հանձնաժողովն այսուհետ հնրավորություն կունենա առավել արագ և արդյունավետ արձագանքել հատկապես հասարակությանն անհանգստացնող խնդիրներին»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Օրկարգային այլ հարցերի քննարկման արդյունքում lանձնաժողովն այսօրվա նիստում որոշեց նաև ուժի մեջ թողնել «ՀայՌուսգազարդ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ների գրանցումները համապատասխան ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան