Գյուղնախարարն աշխատանքից հեռացրել է լիցենզավորման վարչության պետին, հերթը Բուսասանիտարիայի տեսչության պետինն է
ՀՀ նախագահը հստակ հանձնարարություններ է ձևակերպել, որոնք վերաբերվում են միջսահմանային պետական գործառույթներին: Այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք ձեզ հետ պարտավոր ենք շատ արագ ՀՀ նախագահի հանձնարարականները ի կատար ածենք: Ընդ որում դա վերաբերվում է ոչ միայն մաքսային և հարկային, այլ բոլոր այն պետական գործառույթներին, որ մենք իրականացնում ենք սահմանում»,-ասաց վարչապետը:
Նա սկսեց բուսասանիտարիայի խնդրից: «Գաղտնիք չէ, որ դժգոհությունները այնտեղ բավականին շատ են և վերջերս մենք գյուղնախարարի հետ քննության ենք առել վարչապետի վերահսկողության ծառայության հաշետվությունը կատարված ուսումնասիությոնների վերաբերյալ»,-ասաց նա:
Ըստ Տ.Սարգսյանի, գյուղնախարարի խնդրանքով ստուգումներ են անցկացվել մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող օբյեկտներում: «Ահազանգեր էին ստացվում քաղաքացիներից, քանի որ թունաքիմիկատների առևտուրը իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ »,-ընդգծեց նա:
Տ.Սարգսյանի խոսքերով, ստուգումների արդյունքներում ընդամենը մեկ խախտում է արձանագրվել: Ըստ նրա, վարչապետի վերահսկողությունը գնաց այդ ստուգման հետքերով և պարզեց, որ և Լիցենզավորման, և Բուսասանիտարիային տեսչությունները, մեղմ ասած, պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները, որովհետև բոլոր այդ օբյեկտներում հայտնաբերվել են չարձանագրված խախտումներ: «Ընդ որում, Բուսասանիտարիայի տեսչությունը ծառայություններ է մատուցում նաև սահմանում: Այլևս հանդուժելի չէ նման աշխատաոճը»,-ասաց վարչապետը:
Նա հայտնեց, որ գյուղնախարարն արդեն աշխատանքից հեռացրել է լիցենզավորման վարչության պետին: Վարչապետը նախարարին հանձնարարեց այսօր լուծել նաև Բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը:
Տ.Սարգսյանը նշեց նաև, որ ՀՀ նախագահի հանձնարարությունով պետք է պարզեցնել Բուսասանիտարայի գործառույթները: Հանձնարարվեց վարչապետի խորհրդականին գյուղնախարարի հետ համատեղ 10 օրվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ բուսասանիտարիայի գործառույթների պարզեցման վերաբերյալ: Նրա խոսքերով, անիմաստ գործառույթները սահմանից պետք է դուրս բերվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան