Սայաթ Շիրինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
«Տաշած քարը գետնին չի մնա»,-իր հետագա գործունեության մասին Panorama.am-ի հարցին ի պատասխան ասաց Սայաթ Շիրինյանը, ով այսօր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ազատվել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի պաշտոնից:
Նրա գնահատմամբ, նորմալ համագործակցել է լրատվամիջոցների հետ, իրավաբան է, ավարտել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի ցերեկային բաժինը: «Ես կարծում եմ այս արևի տակ ինձ համար տեղ կգտնվի: Ես գործող սպա եմ ու վստահ եմ, որ իմ խոսքը դեռևս ոստիկանության համակարգում չեմ ասել»,-ուրախ տոնով ասաց Շիրինյանը:
Շիրինյանին հարցրինք, սպասելի էր իր համար նման որոշումը, պատասխանեց. «Ոստիկանության պետը կաշկանդված չէ այս կամ այն պաշտոնյային պաշտոնից ազատելու համար: Ես պաշտոնից ազատված եմ, գրանցվել եմ կադրերի ռեզերվում, գործող սպա եմ»:
Հետաքրքրվեցինք, արդյոք արդարացի է համարում այդ հրամանը, ասաց, իրեն իրավունք չի վերապահում ոստիկանության պետի հրամանը մեկնաբանել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան