Իրանցի հոգևորականը քննադատել է Ադրբեջանի կառավարությանն ու «Ալմա» շաբաթաթերթին
Ադրբեջանի կառավարությունը չպետք է գործիք դառնա հրեաների նպատակների իրականացման համար, այլ պետք է կտրուկ քայլեր ձեռնարկի ադրբեջանական «Ալմա» շաբաթաթերթի նկատմամբ, որը Մոհամմադ մարգարեի վերաբերյալ վիրավորական հոդված էր հրապարակել:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի փոխանցմամբ` ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է Իրանի Արդաբիլ նահանգի իմամ Սեյյեդ Հասան Ամելին:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երբ մասնակցում է հրեաների մշակույթի կենտրոնի բացմանը և իր քայլը բացատրում իբրև այդ երկրում ազատության և հանդուրժողականության դրսևորում, ապա նմանօրինակ հակաիսլամական դրսևորումների նկատմամբ որոշ շրջանակներ ինչու են լռություն պահպանում»,- նշել է իրանցի հոգևորականը:
Սեյյեդ Հասան Ամելիի խոսքով` Բաքվում նմանօրինակ հակաիսլամական նյութ է հրապարակվում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` Ադրբեջան կատարելիք այցի նախաշեմին:
Նկատենք, որ «Ալմա» շաբաթաթերթի հրատարակած հոդվածի առնչությամբ իր վրդովմունքն է արտահայտել նաև Ադրբեջանի իսլամական կուսակցությունը, իսկ «վեստի.ազ» կայքի փոխանցմամբ` դադարեցվել է «Ալմա»-ի գործունեությունը, այն թողարկվում է միայն էլեկտրոնային տարբերակով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը