Հանրագիտարանային տեղեկություններ` հատուկ Իլհամ Ալիևի համար

Հեղինակ` Արմեն Մինասյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ կոպիտ սխալներով հագեցած հրապարակային ելույթ է ունեցել: Չբացառելով հանգամանքը, որ նշված կեղծ տեղեկություններն Ադրբեջանի ղեկավարի ելությում հայտնվել են անգրագետ օգնականների ու սպիչռայթերների մեղքով` այնուամենայնիվ, հարկ ենք համարում նկատել, որ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն (МГИМО) ավարտած Ալիև-կրտսերը պարզապես պարտավոր էր իմանալ ներքոշարադրյալի մասին և հանդես չգալ կլոունի դերում:

Նախ` մեջբերենք Ալիևի արտասանած անհեթեթությունները. «Լեռնային Ղարաբաղը մեր հայրենի, պատմական հողն է: Ադրբեջանական ժողովուրդը դարեր ի վեր ապրել և ստեղծագործել է Լեռնային Ղարաբաղում ու հարակից տարածքներում: Ներկայիս հայկական պետությունը կազմավորվել է պատմական ադրբեջանական հողերում: Երևանի խանությունը, Զանգեզուրի մախալը մեր պատմական հողերն են: Մենք երբեք թույլ չենք տա, որ մեր հայրենի երկրում` Լեռնային Ղարաբաղում, ստեղծվի հայկական երկրորդ պետություն: Ադրբեջանական ժողովուրդը չի համակերպվի այդ իրավիճակի հետ»:

Քանի որ Իլհամ Հեյդարօղլու դատողությունները հանրագիտարանային մակարդակի պնդումներ են, պարզաբանումների համար դիմենք դրանց: Ավանդաբար առավել հեղինակավոր ու հիշատակման արժանի հանրագիտարանների թվում նշվում է չորս հրատարակություն. անգլիական «Բրիտանիկան» (Encyclopedia Britannica), ֆրանսիական «Լառուսը» (Grand Larousse encyclopédique), գերմանական «Բրոքհաուզը» (Die Brockhaus Enzyklopädie ) և ռուսական (խորհրդային) «Սովետական մեծ հանրագիտարանը» (Большая Советская Энциклопедия ): Սրանցից յուրաքանչյուրի դեպքում կարելի է փնտրել անհրաժեշտ հասկացությունները և համեմատել Ադրբեջանի իշխանությունների տեսիլքն ու իրականությունը:

Նրանք, ովքեր չեն ցանկանում խորանալ փաստերի այդ սարդոստայնում, առաջարկում ենք ընթերցել մեկ այլ հեղինակավոր աղբյուրի` ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ)World Factbook-ը :

Այստեղ, մասնավորապես, «Ադրբեջան» բաժնում կարելի է կարդալ հետևյալ տեղեկանքը:

«Ադրբեջան – Մեծամասամբ թուրքական ու մահմեդական բնակչություն ունեցող երկիր: Կարճ ժամանակով` 1918-ից մինչև 1920-ը եղել է անկախ, կրկին անկախություն է ձեռք բերել Խորհրդային Միության փլուզման արդյունքում` 1991 թվականին: Չնայած 1994-ի հրադադարին, Ադրբեջանը մինչ օրս կարգավորում է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը` հիմնականում հայաբնակ տարածաշրջան, որը Խորհրդային Ադրբեջանին է տրվել 1920-ականներին Մոսկվայի որոշմամբ: Տարածքի համար Հայաստանի և Ադրբեջանի պայքարը սկսվել է 1988-ին, պայքարը թեժացել է այն բանից հետո, երբ երկրները 1991-ին Խորհրդային Միությունից անկախություն են ստացել: 1994-ի մայիսին, երբ ուժի մեջ մտավ հրադադարի ռեժիմը, էթնիկ հայկական ուժերը վերահսկում էին ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Ադրբեջանի հարակից տարածքների նշանակալից մասը: Կոռուպցիան երկրում ամենուր է, իսկ կառավարությունը, որտեղ նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանափակումը վերացվել է 2009-ի հանրաքվեով, մեղադրվել է ավտորիտարիզմի մեջ: Թեև վերջին տարիներին, ի հաշիվ նավթարդյունահանման, աղքատության մակարդակը կրճատվել է, սակայն Ադրբեջանի էներգետիկ ոլորտի հետագա զարգացման ադրյունքներով հարստացման խոստումները նկատելիորեն անկատար են»:

Հայաստանի պարագայում ԿՀՎ տեղեկանքը պատմական ավելի լայն շրջան է ընդգրկում:

«Հայաստան – Հպարտանում է այն բանով, որ քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած առաջին երկիրն է (4-րդ դարի սկիզբ): Չնայած ինքնավարության փուլերին, դարերի ընթացքում Հայաստանն ընկել է տարբեր կայսրությունների տիրապետության տակ, այդ թվում` Հռոմեական, Բյուզանդական, Արաբական, Պարսկական և Օսմանյան կայսրությունները: Առաջին աշխարհամարտի ընթացքում Հայաստանի արևմտյան հատվածում Օսմանյան Թուրքիան ի թիվս այլ կոշտ քաղաքականությունների սկսեց իրականացնել բռնի տեղահանման քաղաքականություն, ինչի արդյունքում 1 միլիոն հայեր սպանվեցին: Հայաստանի արևելյան մասը օսմանցիների կողմից Ռուսաստանին է փոխանցվել 1828 թվականին, այդ հատվածը 1918-ին հռչակել է անկախություն, սակայն 1920-ին բռնազավթվել է խորհրդային Կարմիր բանակի կողմից: Հայ առաջնորդները շարունակում են մտահոգված մնալ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ տևական հակամարտությամբ` հայաբնակ շրջան, որը Մոսկվայի կողմից Խորհրդային Ադրբեջանին է փոխանցվել 1920-ին: Տարածքի համար Հայաստանի և Ադրբեջանի պայքարը սկսվել է 1988-ին, պայքարը թեժացել է այն բանից հետո, երբ երկրները 1991-ին Խորհրդային Միությունից անկախություն են ստացել: 1994-ի մայիսինն, երբ ուժի մեջ մտավ հրադադարի ռեժիմը, էթնիկ հայկական ուժերը վերահսկում էին ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Ադրբեջանի հարակից տարածքների նշանակալից մասը: Խաղաղ կարգավորման ուղղությամբ էական առաջընթացի բացակայության պատճառով երկու երկրների տնտեսությունները տուժել են: Հայ անջատողականների կողմից Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները վերահսկելու պատճառով Թուրքիան 1994-ին փակել է Հայաստանի հետ սահմանը, ինչը խոչընդոտում է հայկական տնտեսության հետագ աճին: Սակայն, 2009-ին հայ ղեկավար առաջնորդները փորձեցին Թուրքիայի հետ մերձենալու ուղիներ փնտրել, ինչը կարող է բերել սահմանների բացմանը»:

Իլհամ Ալիևի պատմագիտական բնույթի ցնորքները ցրելու համար, կարծում ենք, ներկայացվածը բավարար է (եթե ոչ` կարելի է ավելի խորը մեկնաբանություններ անել), բայց այստեղ հետաքրքրականն այն է, որ քողազերծված է նաև մեր ժամանակների իրողությունները խեղաթյուրելու Ադրբեջանի գործելաոճը: Արդյունքում` ԿՀՎ-ն արձանագրում է, որ Արցախը Խորհրդային Ադրբեջանին տրվել է Մոսկվայի կողմից, և այն վերահսկում են հայկական կազմավորումները:
Ինչ վերաբերում է երկրորդ հայկական պետության ստեղծմանն ընդդիմանալուն, ապա Իլհամ Ալիևին ստիպված ենք կրկին հանրագիտարանային տեղեկություններ մատուցել:

Ժամանակակից աշխարհի քաղաքական քարտեզի վրա առկա պետական կազմավորումների մեծ մասն ունեն լեզվական, կրոնական, էթնիկական բազմաթիվ ընդհանրություններ:

Իլհամ Ալիևն, օրինակ, կարող է իր համար բացահայտել, որ անգլերենը, բացի Միացյալ Թագավորությունից, պետական լեզուն է նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավային Աֆրիկայում և էլի հինգ տասնյակ երկրներում: Նույնը ֆրանսերենը կամ իսպաներենը:
Էթնիկական նույն միավորի` տարբեր պետական կազմավորումներ ունենալու օրինակներն էլ քիչ չեն: Օրինակ, արաբները նախկին խալիֆայության տարածքի մեծ մասի վրա ստեղծել են շուրջ երկու տասնյակ պետություն: Հետաքրքիր կլիներ իմանալ` դրանցից ո՞ր մեկի գոյության իրավունքն է Իլհամ Հեյդարօղլին կասկածի տակ դնում:
Կասեք, թե դա պատմական զարգացման արդյունք է և օրինաչափությունն այլևս չի գործում: Ճիշտ չէ: Օրինակ` ալբանացիներն ունեն Ալբանիա պետություն, բայց աշխարհը (կամ դրա մի մասը) չզլացավ ճանաչել Կոսովոյի անկախությունը: Կարծում ենք, Ստեփանակերտում էլ դեմ չեն լինի նախնական փուլում մասնակի ճանաչմանը, բայց դա լրիվ այլ հարց է, մինչդեռ Ալիևի արտաբերած պոստուլատն անհեթեթություն է: Ինչո՞ւ` անհեթեթություն: Որովհետև Իլհամ Ալիևն ինքն էլ գիտի, որ ասածը հիմարություն է, բայց ասում է: Որտեղի՞ց գիտի: Թեկուզ հոր թողած ժառանգությունից. կարծում ենք, նա չի մոռացել, որ հոր օրոք Ադրբեջանը, ի դեմս Նախիջևանի խորհրդարանի, ճանաչել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության` «թուրքական երկրորդ պետության» անկախությունը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:39
Պարզվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը
Պարզվել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝...
Աղբյուր` Panorama.am
23:35
Սուրենյանց. Թերևս, սա է Թեհրանի զուսպ արձագանքի պատճառը
«Իրանի նախագահի և ԱԳ նախարարի ճակատագրի շուրջ զարգացումներին համակ ուշադրությամբ հետևում են ամբողջ աշխարհում, շատ ժլատ է Թեհրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
23:05
ԵՄ-ն արձագանքել է աջակցության վերաբերյալ Իրանի խնդրանքին
ԵՄ-ն ակտիվացնում է քարտեզագրման ծառայությունը՝ օգնելու որոնողական աշխատանքներին։ BBC-ի փոխանցմամբ, Եվրամիությունը հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am
23:02
Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի պատճառները պարզելու համար
Մոսկվան պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող անհետացած ուղղաթիռի որոնման համար։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
22:49
Կարմիր մահիկը հերքել է Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին լուրը
Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունը հերքել է երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի հայտնաբերման մասին մամուլում հայտնված...
Աղբյուր` Panorama.am
22:41
Պարոն ոստիկան ջան, իմ հոգին խաղաղ է, դուք մտածեք.... Արցախցի լրագրողը՝ իրեն հեգնող ոստիկանապետին
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է. «Այսօր  Տավուշի ոստիկանապետի աթոռը զբաղեցնողի արտահայտության մասին։ Ես...
Աղբյուր` Panorama.am
22:31
Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը.Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի նախագահի և նրան ուղեկցած բարձրատիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
21:29
Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից դեպի Թեհրան վերադառնալիս.Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իհարկե ցանկացած հարցադրման համար հիմա չափազանց վաղ է, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ, սակայն փորձեմ...
Աղբյուր` Panorama.am
21:06
Հայաստանն իր աջակցությունն է հայտնել Իրանին
ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել Իրանի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղղաթիռի վթարի հետ կապված: «Ցնցված ենք Իրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
20:45
Բաքվում ուղղակի սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. Ոսկանյան
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազանը վաղը 09:30-ին մեկնելու է Կիրանց
«Վաղը ես մեկնելու եմ Կիրանց»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նա հայտնեց, որ ցանկացողները ժամը 09:30-ին...
Աղբյուր` Panorama.am
20:27
Բագրատ Սրբազանը դիմեց Հայկ Մարությանին
«Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ գտեք, ձև գտեք՝ ձեզ հետ փորձել են կապի դուրս գալ, չի ստացվել»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազանը՝ Արամ Սարգսյանին
«Լենիկ Մայրիկը տեսանյութում ասում է, թե իր օրհնությամբ գնացել են, թող այդպես էլ վերադառնան։ Այն կյանքում ամենաթանկ բանն է, երբ ծնողիդ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ոստիկանական զորքերի ստվար զանգվածը՝ 80-90 %-ը մեզ աջակցում են. Սուրեն Պետրոսյան
«Բոլորին սա շատ պարզ ու ակնհայտ է, որ այդ ամենը քաղաքական պատվեր է, որովհետև հենց միան մեզ թույլ չէին տալիս գնալ Կիրանց։ Բոլորը շատ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թանձր մառախուղի պատճառով փրկարարների ինքնաթիռը չի կարողացել իջնել Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» վայրը
Թանձր մառախուղի պատճառով փրկարարներով ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Իրանի նախագահի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի իրավագիտակցության այսպիսի մակարդակը համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ալիևի «խաղաղության» հույսերը
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական...
Աղբյուր` Panorama.am
16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}