Ա. Մխիթարյան. Ադրբեջանը մարտունակ բանակը չի ունեցել և չունի
«Առաջին դեպքը չէ, որ Ալիևը նման հայտարարություններ է անում. մի կողմից երևի կարելի է նրան «հասկանալ»՝ պարտվող կողմն է, այդ հայտարարությունն էլ հնչեցրել էր ընտրությունների քվեարկության օրը: Նա երևի թե ժամանակ առ ժամանակ պետք է նման հայտարարություներ անի, որ հանգստացնի իր ժողովրդին, իսկ այդ հայտարարություններն օդի մեջ արված հայտարարություններ են՝ զուտ ներքին օգտագործման համար»,- անդրադառնալով Իլհամ Ալիևի հնչեցրած այն հայտարարությանը, թե Ադրբեջանը մարտունակ բանակ ունի, որտեղ զինվորների բարոյահոգեբանական վիճակը բարձր մակարդակի վրա ՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, Աֆղանաստանի պատերազմի վետերանների միության նախագահ, արցախյան պատերազմի մասնակից Արմեն Մխիթարյանը:
Նրա խոսքերով՝ Ալիևների վարչակազմը նավթի, գազի վաճառքից որոշակի գումարներ է վաստակում, որոնց մի մասն անմիջականորեն մտնում է նրանց գրպանը, իսկ մյուս մասն էլ տարբեր ծրագրերի, հատկացումների տակ տարբեր բարձրաստիճան չինովնիկներ են մսխում:
«Ու ինչ է մնում Ալիևին անել. միայն պետք է հայտարարի, թե իրենք ուժեղ բանակ ունեն, որ նավթադոլարներն ադյունավետ են օգտագործվում: Սակայն փաստն այն է, ալիևյան կլանը մսխում բանակն ուժեղացնելու անվան տակ հատկացվող գումարները: Եվ ով՞ է խոսում մարտական ոգու կամ մարտունակության մասին: Բոլորն տեսել են, թե ինչպես են իրենց դրսևորել ադրբեջանցիները, թե՛ հայրենական պատերազմի, թե՛ Աֆղանստանի, և թե Արցախյան պատերազմներում: Ադրբեջանը մարտունակ բանակը չի ունեցել և չունի մարտական բանակ, ինչի՞ մասին է խոսքը»,- զարմանքով նշեց Ա. Մխիթարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը