«ՏաԹևեր» ճոպանուղին բարեհաջող անցել է ձմեռային ռեժիմի
Այսօրվանից վերսկսվել է «ՏաԹևեր» ճոպանուղու կոմերցիոն գործարկումը:
Հիշեցնենք, որ նախապես հայտարարվել էր, 4 օրով դադարեցվել էր «ՏաԹևեր» ճոպանուղու աշխատանքը`համակարգը ձմեռային ռեժիմի փոխելու նպատակով: Ինչպես և նախատեսվում էր, ճոպանուղու աշխատանքները վերկանգնվել են նոյեմբերի 6-ին: Ազգային մրցունակության հիմնադրամից տեղեկացնում են, որ հաշվի առնելով ճոպանուղու նկատմամբ մեծ հետաքրքրությունը և դրա կարևորությունը Հայաստանի հարավում զբոսաշրջության զարգացման հարցում, նաև կարևորելով լրատվամիջոցների հրապարակումները` նոյեմբերի 6-ին և 7-ին ճոպանուղին գործել է կես օր` կանգառներից և ծրագրային ապահովման հետ կապված խնդիրներից խուսափելու համար: Ի դեպ, ձմեռային ժամանակին անցնելուց հետո ճոպանուղին գործել է անթերի, առանց կանգառների:
Նշենք, որ «ՏաԹևեր» ճոպանուղին պաշտոնապես գործարկվել է հոկտմբերի 16-ին: Այն ձգվում է Որոտանի կիրճի վրայով 5.7 կմ: Օդային անցուղին կամրջում է Սյունիքի մարզի Հալիձոր և Տաթև գյուղերը, ուղևորության տևողությունը մոտ 11 րոպե է: Հոկտմեբերի 23-ին ճոպանուղին պաշտոնապես ստացավ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքից հավաստագիր, որ այն ամենաերկար հետադարձելի ուղևորատար ճոպանուղին է աշխարհում:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով